Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման և դրան նախորդող օրերին Ադրբեջանը լարվածություն է ստեղծել Հայաստանի հետ սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 21-ին ժամը 23:00-ից մինչեւ հուլիսի 22-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել Բարեկամավան գյուղը: «Բարեբախտաբար նյութական և մարդկային կորուստներ չունենք: Ներկայումս իրավիճակը հանգիստ է»,- ասաց Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը:
Հուլիսի 20-ին էլ գնդակոծվել էր Չինարի գյուղը, որին պատճառվել էր նյութական հսկայական վնաս:
Հուլիսի 21-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նրանք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը