ՀՀԿ-ի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար տնտեսական ու քաղաքական հիմքեր չկան։
«Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ ԵՏՄ-ից կազմից Հայաստանի դուրս գալու անհաժեշտության մասին անդրադառանոլվ, Արմեն Աշոտյանը նկատեց, որ դա «Ելք» դաշինքի հայտարարությունը չէ։ «Առանձին պատռտգամավորներ կարող են տեսակետ արտահայտել։ Ես մտադիր չեմ մեկնաբանել առանձին պատգամավորների հայտարարությունները, դա մեկ պատգամավորի տեսակետն է, այլ ոչ թե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի»:
Նա վստահ է, որ ԵՏՄ-ն տնտեսական համագործակցության ձեւաչափ է, որն իհարկե ունի աշխարհքաղաքական բնույթ։ «Փոքր երկրները մրցունակ չեն աշխարհում, եթե չեն կարող ազատ տնտեսական հարաբերություններ ունենալ ավելի լայն ձեւաչափերով»,- ասել է Աշոտյանը՝ հավելելով, որ ԵՄ-ում չեն սպասում ոչ միայն մեզ, այլեւ այն երկրներին, որոնք ասոցացման մասին համաձայնագրեր են ստորագրել, օրինակ Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը