Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը

Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը:  «2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել գրեթե նրանց մակարդակին գտնվող ղեկավար կազմի վիրավորանքներն ու ստորացումները», -գրում է Նիշանյանը: Այնուհետև հեղինակը պատմում է, թե ինչպես իր վարքուբարքը հավանության չարժանացավ բանտի ղեկավարության կողմից և մեկ ամիս անց նա տեղափոխվեց փակ ռեժիմի բանտ: Այստեղ՝ Բուջայի փակ բանտում, անվանի մտավորականը 40 հոգու համար նախատեսված բանտախուցը կիսում է 120 բանտարկյալի հետ: Այնուհետև տեղափոխվում է Շաքրանի փակ ռեժիմի բանտ, որտեղ մեկ ամիս անցկացնում է մասսայական սպանդի համար 56 տարվա ազատազրկման դատապարտված դիարբեքիրցի մի կալվածատիրոջ և նրա հանցակցի հետ նույն բանտախցում: 2014թ. հուլիսին Նիշանյանին տեղափոխում են Այդընի Յենիփազար փակ բանտը: Այստեղ նա մեկ հոգանոց ազատ բանտախուց և շաբաթական 5 օր 6-ական ժամ համակարգչից ու ինտերնետից օգտվելու հնարավորություն է ստանում: 14 ամիս այդ պայմաններում աշխատում է իր հեղինակած բառարանի վրա, ուսումնասիրում հարյուրավոր թուրքերեն ու օսմաներեն աղբյուրներ: Այդ ընթացքում մտավորականի դեմ հարուցված դատական գործերը շարունակվում են և նրան տրված պատժաչափը ավելանում է՝ նախ հասնելով 11, ապա՝ 17 տարվա: 2015թ. օգոստոսին բաց ռեժիմի Սյոքե բանտ տեղափոխվելով՝ Նիշանյանը ստանում է մեկշաբաթյա արձակուրդի իրավունք: Այդ արձակուրդներից երկրորդը համընկնում է նրա ծննդյան օրվա հետ. «Որոշեցի ընկեր-բարեկամների համար խնջույք կազմակերպել: Չգիտեմ՝ որտեղից մի պարուհի հայտնվեց, ու մի լրագրող, որ չգիտեմ, թե ինչու էր այնտեղ գտնվում, անմիջապես լուսանկարեց մեզ: Ու մի ոչնչություն, որ չեմ հասկանում, թե ինչու է ապրում, մեծացրեց ու  իր թերթի մի անկյունում հրապարակեց այդ նկարը», - պատմում է Նիշանյանը: Դրանից մի քանի շաբաթ անց բանտում Նիշանյանին «բռնում են» համակարգչից օգտվելիս ու անջատում ինտերնետ կապը: Ապա նա կրկին տեղափոխվում է փակ ռեժիմի բանտ ու ստանում բազմաթիվ կարգապահական պատիժներ: 2016թ. մարտին տեղափոխվում է Մենեմենի փակ բանտ, որտեղ դեպրեսիայից նրան փրկում է փոքր դստերը՝ Անահիտին ուղղված նամակների տեսքով գրքի վրա աշխատանքը: 2017թ. փոտրվարին տեղի ունեցած օրենքի փոփոխությունների շնորհիվ մարտին 25-ին հայ մտավորականը տեղափոխվում է Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: «Նախկինների հետ համեմատած՝ այստեղ շատ հանգիստ ու հարմարավետ էր: Ինձ շատ նեղություն չէին տալիս: Ես էլ, իհարկե, օգտվում էի առիթից: Նույնիսկ ազատ տեղաշարժվելու համար հեծանիվ ձեռք բերեցի ու հայտնի դարձա որպես Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին հեծանվով դատապարտյալը», - պատմում  է հեղինակը: Ի վերջո, Նիշանյանի համբերություն սպառվում է: Նա հասկանում է, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն ազատ արձակել: Ավելին, տարիներ առաջ եթերից նրա հնչեցրած այս կամ այն արտահայտության համար դեռ նորանոր քրեական գործեր են հարուցվում, պատժաչափը գնալով մեծանում է: «Իրականում դեռ երկու տարի առաջ արդեն պարզ էր, որ սրա վերջը էսպես է լինելու: Ես դեռ 2015թ. դեկտեմբերին պատրաստ էի փախչելու: Բայց ընկերներս հորդորեցին մի փոքր էլ սպասել, համբերատար լինել, լավ պատրաստվել… Մինչդեռ, այդ ամենը զուր էր: Իրականում եթե որևէ  կտրուկ քայլ ես ուզում անել, երբեք չպետք է ականջ դնես խելացի մարդկանց խորհուրդներին: Նման քայլ անելու համար պետք է խենթ լինել, սկզբի ու վերջի մասին շատ չմտածել», - գրում է Նիշանյանը՝ վերջում մեկ առ մեկ շնորհակալություն հայտնելով բոլոր հեռու-մոտիկ, ծանոթ ու անծանոթ այն անձանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են նրան՝ բանտարկության ողջ ընթացքում և փախուստի ժամանակ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am