Ռուսաստանի ցինիկությունն ու տագնապները

Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանում ինչ որ բան այն չէ: Չի լրացել մեկ շաբաթը, երբ այդ երկրի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդես եկավ ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու առաջարկով: Ընդ որում այդ ցինիկ առաջարկն արվեց վարորդների հայտնի խնդրի համատեքստում, այսինքն մի տիրույթում, որտեղ լեզվի գործոնը նվազագույնի է հասցված, որովհետեւ ավտոճնանապարհային կանոնները թերեւս նույնն են ամենուր: Ռուս պաշտոնյան առաջարկն արել էր, երբ հյուրընկալել էր հայ գործընկերոջը՝ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանին2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Հուլիսի 14-ին Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ Իհարկե, մասնագիտությամբ բժիշկ եւ քաղաքականության հետ թեթեւ աղերս ունեցող Բաբլոյանը չէր պատասխանել տեղում ինչպես հարկն էր, սակայն Երեւանից հնչեցին կոշտ արձագանքներ, ընդհուպ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին: Եւ, ահա, Հայաստանում դեռ չի մարել Վոլոդինի առաջարկից առաջացած հակառուսական բողոքի ալիքը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տրամագծորեն հակառակ հայտարարություն է անում:Անթույլատրելի է մարդկանց ստիպել սովորել մի լեզու, որը նրանց մայրենին չէ: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է ria. ru-ն: «Ստիպել մարդուն սովորել մի լեզու, որը նրա մայրենին չէ, նույնքան անթույլատրելի է, որքան և նվազեցնել ռուսերենի դասավանդման մակարդակն ու ժամաքանակը: Այս հարցի շուրջ եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը», – ասել է Պուտինը ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի նիստում: ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ռուսերենը պետական լեզու է ազգամիջյան շփման համար: «Այն (ռուսերենը) ոչնչով չի կարելի փոխարինել: Այն մեր ողջ բազմազգ երկրի բնական հոգևոր հիմքն է, այն պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ազգությունների լեզուները Ռուսաստանի ժողովուրդների ինքնատիպ մշակույթի անբաժանելի մասն են, այս լեզուները սովորելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է», – շեշտել է Պուտինը: Իհարկե, Պուտինը կոնկրետ դեպքի եւ մասնավորապես, հայերին արված գրեթե պարտադրանքի մասին չի հիշատակել, սակայն պարզ է, որ նրա խոսքը նաեւ եւ առաջին հերթին հայերին արված առաջարկին է վերաբերում: Իհարկե, հասկանալի է, որ նոյեմբերին նախատեսվող Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստուգումը ցայտնոտի մեջ է գցել մեր ռազմավարական գործընկերներին եւ աջ ձեռքը տեղյակ չէ ձախի անելիքներից: Կամ էլ ըստ էության նման տարատեսակ հայտարարություններով տրամադրություններ են շոշափվում, պատահական չէ այս օրերին ռուսական էմիսար Անդրանիկ Միհրանյանի հայտնությունը Հայաստանում: Պատմական գիտությունների թեկնածու Միհրանյանը մտահոգիչ է համարել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, սա այն պարագայում, որ մինչ օրս ռուսական շահերի սպասարկուները ռուս պաշտոնյաներին երկրորդելով ՝ համարում են սոսկ բիզնես գործարք: «Բայց ես գիտեմ, որ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանում բավականին բարձր մակարդակում հասկացել են, որ զենքի նման մասշտաբների առաքումն Ադրբեջանին առաջացրել է անհավասարակշռություն, որը պետք է ուղղել, և դրանից հետո եղել են նույնանման զենքերի առաքումներ նաև Հայաստանին»,- ասել է նա։ Դե, կարելի է ակնկալել, որ մինչեւ նոյեմբեր այս հմատեքստում ներողություն խնդրողներ էլ ի հայտ կգան: Անի Սահակյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am