Արգելափակված պրոցես. Մոսկվային դուրս են մղում

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները երեկ Դուշանբեում եռակողմ բանակցություններ անցկացրեցին, ինչպես և նախօրոք ծրագրված էր: Նրանք քննարկել են եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, անդրադարձել են տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին:

«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, այդ թվում` հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը», - ասվում է ՀՀ Արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու: Ջեյհուն Բայրամովը ափսոսանք է հայտնել, որ «դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։
Եռակողմ հանդիպումից առաջ կայացել էր Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։

ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախատեսվող եռակողմ հանդիպման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Միրզոյանն ու Բայրամովը հստակ խոսել են խնդիրների առկայության մասին, մեկը՝ գերիների վերադարձի, մյուսը՝ «տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում» առաջընթացի բացակայության մասով։

Այսինքն, թեև բոլորը խոսում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, միևնույն է՝ սայլը տեղի չի շարժվում:

Մոսկվայի դերակատարությունն էլ՝ եռակողմ բանակցություններում պահպանել ազդեցությունը կողմերի վրա՝ կամաց-կամաց նվազում է: Իր հերթին ԵՄ-ն էլ իր կողմն է ցանկանում քաշել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունները:

«Մենք Մինսկի խումբը դիտարկում ենք որպես պատշաճ մարմին և տեսնում ենք անհրաժեշտություն ակտիվացնելու ջանքերը՝ կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանի բարգավաճ զարգացման համար»,- այսպես են արձագանքել ԵԱՀԿ քարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին։

Տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող կառույցից հետաքրքրվել էինք՝ երբ Ադրբեջանը դե ֆակտո չի ճանաչում եռանախագահության մանդատը, իսկ միջնորդների միջև վիթխարի հակասություններ կան, տեսնո՞ւմ են արդյոք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկար։

Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին են այցելում Հայաստան։ ԵԱՀԿ-ից, սակայն, չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արված Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում։ «ԵԱՀԿ նախագահությունը մտադիր չէ մեկնաբանել Մինսկի խմբի առնչությամբ Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին վերաբերող հայտարարությունները», - ասված է պատասխանում։

ԵԱՀԿ-ից նաև չեն հստակեցրել՝ ի՞նչ պատասխան են տվել Երևանի դիմումին։ Մոտ երկու ամիս առաջ Երևանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ «Համանախագահող երկրները, ինչպես և ԵՄ-ը, վերջին շաբաթներին ակտիվորեն համագործակցում են Բաքվի և Երևանի հետ: Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես ԵԱՀԿ-ի անդամ երկրներ, գիտակցում են, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել՝ թե՛ իր մանդատի շրջանակներում, թե՛ այլ համատեքստերում իր փորձի հիման վրա», - նշել են ԵԱՀԿ քարտուղարությունից։

Հիշենենք, որ Իգոր Խովաևը ապրիլի կեսին նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ։ Ինչպես ԵԱՀԿ քարտուղարությունից են նշել՝ Ռուսաստանը նոր համանախագահի առաջադրման մասին չի տեղեկացրել․ - «Ուստի մեր ըմբռնումն այն է, որ դեսպան Խովաևն է շարունակում մնալ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4484 անգամ
Լրահոս
Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում․ քաղաքագետ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ․ փաստաբան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Պաղեստինցու սպանությունից օրեր անց նրա ընտանիքի տունը պայթեցվել է իսրայելական ուժերի կողմից Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Ռուսաստանում գործարան է անորոշ ժամկետով կանգնեցվել․ Reuters Ալիևը պնդում է՝ ՀՀ-ում որոշել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը «Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am