Բեկումնային պահն անցել է, անցնում ենք հանրային ճնշման․ Սեյրան Օհանյան (video)

Քիչ առաջ «Հաղթանակ» զբոսայգի այցելեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պօտգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհնյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Մեծ հաղթանակի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ:

Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց հայ ժողովրդին, կամավորականներին, երկրապահներին Պաշտպնության բանակի ողջ անձնակազմին այսօրվա կապակցությամբ. «Տարիներ առաջ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան մի քանի ուղղություններով պատմական էր մեզ համար: Այն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրում է: Դրանով նաեւ հիմք ստեղծվեց Հայաստանի եւ Արցախի ցամաքային միացման, որովհետեւ հետագայում գործողությունները բերեցին նրան, որ Արցախը միացավ մայր Հայաստանին: Նաեւ ռազմական առումով մեծ նշանակություն ունեցող օպերացիա էր, որը թեկուզ իրականացվեց կամավորականների միջոցով, բայց այնուամենայնիվ ռազմական գիտության պահանջների համաձայն: Այն նաեւ հիմք հանդիսացավ հետագա հաղթանակների:

Նրա խոսքով «Դիմադրության» շարժման բեկումնային պահն արդեն անցել է, մնում է միայն խնդրել ժողովրդին, որ հանրային ճնշմամբ հեռացնի այս իշխանություններին:. «Այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտությունների, անհաջողությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին:

Իսկ հայ ժողովուրդը, հայկական բանակն ի վիճակի է արագ կերպով վերականգնելու մեր երբեմնի հաջողությունների և հաղթանակի ոգին, պարզապես պետք է խնդրենք յուրաքանչյուր քաղաքացու համախմբվել, որովհետև «Դիմադրության» շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքացու շարժում չէ, սա յուրաքանչյուրի սրտում ու հոգում պետք է լինի։

Այս բեկումնային պահից հետո թափանիվը վերջնականապես պտտենք, համախմբենք և հանրային ճնշումն ավելի սաստկացնենք այս իշխանություններին հեռացնելու», - ասաց Օհանյանը։

Նա նշեց, թե «Դիմադրություն» շարժումն ու դրա պայքարն ուղղված չէ սոցիալական վիճակին, այն ուղղված է արժանապատվությունն ուղղելուն։

 

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am