Զինված խումբը քննարկել է թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը: Նիստը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճից բարձրացնել իր պաշտպանյալին, ինչպես նաեւ թույլ տալ Վահան Շիրխանյանին ոտքի չկանգնել: Դատավոր Արմեն Բեյկթաշյանը բավարարեց միջնորդությունը եւ Շիրխանյանը դատարանի խցից բարձրացվեց նիստերի դահլիճ: Այսօրվա նիստում հրապարակվեց մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ` պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, Հայաստանում իշխանափոխության հասնելու գործում դարձել նրա հանցակիցը: Վահան Շիրխանյանը պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը, կամ ապահովել բանակի չեզոքությունն այդ գործընթացներում, քանի որ անձամբ ծանոթ է եղել պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի հետ: Վահան Շիրխանյանը նաեւ չի ողջունել`իշխանափոխության գործում տարբեր պետական մարմինների նկատմամբ գործողությունները, որոնք առաջարկել է Արթուր Վարդանյանը:     Ըստ մեղադրական եզրակացության՝ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Սա ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հայր Անտոն Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Ստեղծված «զինված խմբի» անդամները քննարկել են նաեւ թռիչքի պահին նախագահի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը, սակայն այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել: «Զինված խումբը» թիրախավորել եւ հարձակումներ է նախապատրաստել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության շենքի, Հայաստանի հանրային հեռուստատեսության շենքի վրա: Դատական նիստը հետաձգվեց Հայր Անտոնի առողջական վիճակի վատթարացման պատճառով:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am