Սկսել են դանդաղել պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպերը

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ անդրադարձ չարեց այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշներին։ Մինչդեռ հետաքրքիր կլիներ լսել նրա մեկնաբանությունները թեկուզ այն պատճառով, որ դատելով ԱՎԾ երեկվա հրապարակումից՝ տնտեսական աճի տեմպերը վերջին ամիսներին սկսել են դանդաղել։ Ճիշտ է՝ ի վերջո կիսամյակի ավարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.1 տոկոս, որից իշխանությունները պետք է հպարտանային։ Սակայն այդպես չեղավ, քանի որ վիճակագրական ցուցանիշներն ավելի մանրամասն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում տեմպերի նվազումը։ Ըստ ԱՎԾ հրապարակման՝ եթե ապրիլի համեմատ՝ մայիսին 11.2 տոկոս աճ էր եղել, ապա հունիսի աճը, նախորդ ամսվա համեմատ, կազմել է 9.1 տոկոս։ Այսինքն՝ նկատելի են աճի տեմպերի նվազում։ Արդյունաբերական արտադրանքի աճը հունվար-հունիսին կազմել է 12.4 տոկոս։ Բայց ամսական կտրվածքով երեւում է, որ մայիսի համեմատ՝ հունիսին այս ոլորտում անգամ անկում է գրանցվել՝ 3.4 տոկոսի չափով։ Կիսամյակային կտրվածքով անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում՝ 1.4 տոկոսով, չնայած հունիսին գյուղատնտեսական արտադրանքն ավելացել է մի քանի անգամ։ Շարունակում են նվազել շինարարության ծավալները՝ 10 տոկոսով, չնայած այստեղ էլ նախորդ ամսվա համեմատ՝ հունիսին, աճ է եղել։ Ընդ որում, տնտեսության մեջ նման վայրիվերումներ էին եղել նաեւ այս տարվա ապրիլին։ Միաժամանակ սկսել են դանդաղել պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպերը։ Թեեւ ընդհանուր առմամբ հունվար-հունիս ամիսներին հավաքված հարկերի գումարը տարեկան կտրվածքով ավելացել 17,3 տոկոսով, սակայն ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել տարվա առաջին ամիսների «շնորհիվ», քանի որ հունիսից գործընթացը հակառակ ուղղությամբ է սկսել ընթանալ։ Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ դանդաղման պատճառները կապակցված են մի շարք հիմնական հարկերից հավաքված գումարի կրճատման հետ։ Ու հիմա այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ տնտեսության մեջ սկսել են խնդիրներ առաջ գալ, դեռեւս ոչ ցցուն, դեռեւս ոչ կտրուկ, բայց արդեն իսկ նշմարելի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am