Եղբայր, քո սրբության սրբոցին են կպնումՙ վարորդական իրավունքի անվան տակ

Մենք նույնպես, ինչպես շատ ուրիշներ, քաղաքական չէինք համարում Արա Բաբլոյանի նշանակումը Ազգային ժողովի նախագահիՙ խիստ քաղաքական պաշտոնում, նկատի ունենալով, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչը կդժվարանա քաղաքական կամ դիվանագիտական նրբին իրավիճակներում կողմնորոշվել: Որոշ այդպիսի դրսեւորումներ Ազգային ժողովի առաջին նիստերը վարելիս, իրոք, եղան: Անգամ տեղեկություններ կային, թե ինքըՙ Բաբլոյանը իր տեղում չի զգում իրեն ու կուզենար հրաժարվել պաշտոնից: Բայց տեսեքՙ շատերիս կարծիքով ԱԺ ապաքաղաքական նախագահը վերջին ժամանակների ամենաքաղաքական եւ որպես պետության ներկայացուցիչՙ պետականության տեսակետից ամենաարմատական պատասխանն է տվել Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին : Վերջինս, իր իսկ խոսքովՙ «ռազմավարական ու հուսալի գործընկեր» Հայաստանին, անկախ պետություններ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների քսանհինգամյակի առիթով հավանաբար, օտար երկրների վարորդական իրավունքներով աշխատելն արգելող օրենքի վերաբերյալ պատասխանի մեջ առաջարկել էր ռուսերենն օրենքով պետական լեզու ամրագրել Հայաստանում, որ խնդիրը լուծվի: Համ վարորդները ռուսերեն կիմանան, եւ վարորդական իրավունքի հարցն էլ ինքնաբերաբար կլուծվի: Մեր Բաբլոյանն էլ, առանց ավելորդ դիվանագիտության ու անկեղծ պատասխանել էր, թե մեր երկրի օրակարգում ռուսերենը որպես պետական լեզու ամրագրելու հարց չկա, առանց դրա էլ բոլոր դպրոցներում ռուսերեն անցնում են: Վստահ կարելի է պնդել, որ դիվանագիտությանը խորքով տիրապետողին ու Աժ նախագահի պաշտոնում երկար թրծվածին նրա փորձը կխանգարեր այդպես ուղիղ եւ ըստ էության պատասխանել: Այս դեպքում նա պատասխանել է այնպես, ինչպես մտածել է, եւ ինչպես մեր պետությանն է հարիր: Երբեմն, այո, մեր պաշտոնյաները պետք է համարձակություն ունենան իրերն իրենց անուններով կոչել, այլապես դիվանագիտությունը դիմացինը երբեմն սխալ է ընկալում: Եթե Բաբլոյանն ուրիշ ոչինչ չանիՙ այսուհետ նրան կհիշեն որպես Հայաստանի պետականության ամենակարեւոր ատրիբուտներից մեկըՙ հայոց լեզուն պաշտպանող Ազգային ժողովի նախագահի, քանի որ այս միջադեպը, համոզված ենք, ե՛ւ ռուսական կողմում, ե՛ւ հայկական կողմում տարբեր առիթներով մեջբերվելու է: Ասենք, որ հարցն ամեն դեպքում կլուծվիՙ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը դիմել է Ռուսաստանին, որպեսզի վարորդական իրավունքների հարցում բացառություն արվի ԵՏՄ անդամ երկրների համար: Սակայն Հայաստանում այս միջադեպը հանրային մակարդակով բավական քննարկվեց, անգամ որոշ զայրացածներ առաջարկում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել, քանի որ մեր երկրի արժանապատվությանը կպչող այսպիսի առաջարկը բարձր պաշտոնյաի կողմիցՙ կարող է երկրորդվել նաեւ այլ նվաստացուցիչ առաջարկներով, իսկ ԵԱՏՄ-ի տնտեսական օգուտներն առանձնապես մեր մաշկի վրա չենք զգացել: Իհարկե, բուն թեմայից սահուն անցումը ԵԱՏՄ-ից դուրս գալուն, կամ անգամ հակառակըՙ այդպիսի կտրուկ առաջարկներ հնչեցնելը աննպատակահարմար համարելը մեզ այնքան չզարմացրեց, որքան անհամարժեքությունն այն պահվածքի, որ դրսեւորեցին ե՛ւ իրենց ընդդիմություն անվանողները, ե՛ւ մեր երկրի դեմքը ներկայացնող պաշտոնյաները:Կարծես մի շարքային տնտեսական առաջարկ էր հնչեցրել Վոլոդինը: Եղբայր, քո սրբության սրբոցին են կպնումՙ վարորդական իրավունքի անվան տակ, անպատասխան թողնեքՙ մյուս անգամ արդեն Սահմանադրության մեջ ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ամրագրելուց կխոսեն, ինչո՞ւ ձայն չեք հանում: Հո չե՞նք ուրանում մեր ռազմավարական դաշնակցին, ընդամենը մոտիկ դրացուն պիտի ասենքՙ եկեք լավ հարեւանություն անենք, ամեն պայման կստեղծենք դրա համար, բայց անկողին չենք թողնելու: Թե չէՙ Բաբլոյանին մենակ թողեցիք, մինչդեռ խեղճ ԵՄ դեսպանին այնպես հակադարձեցիք, խեղճը համարյա հետ վերցրեց ասածը. ինչ էր ասելՙ ընդամենը խորհուրդ էր տվել ԿԸՀ-ինՙ բարելավել աշխատանքը, ողջ ուժով հակահարվածեցիք, թե ՙ «Մեր ներքին գործերին մի խառնվի»: Հիմա մեր լեզվին են կպել, բա ինչո՞ւ եք լռել: Հետաքրքրական կլիներ այս միջադեպին նախագահ Սարգսյանի անդրադարձը: Նա, այնուամենայնիվ, ինչ- որ բաներ իր վերջին հարցազրույցում ասում էր, (դա եղել է մինչեւ Բաբլոյան-Վոլոդին հանդիպումը), թեՙ իհարկե կան բաներ, որոնց վերաբերյալ մենք ռուսական կողմի պես չենք մտածում, բայց ի՞նչն եք ուզում վերանայենք (հարաբերությունները նկատի ուներ), ո՞ւմ հետ եք ուզում վերանայենք, Թուրքիայի՞, ՆԱՏՕ-ում մե՞զ են սպասում: Նա ասում էր, որ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա չէ, որ մենք սեւեռված ենք, եւ հարաբերվում ենք ինչպես մերձավոր դաշնակիցների, այնպես էլ համագործակից գործընկերների հետ: Հաջորդեց Վոլոդինի առաջարկը, որը հազիվ թե ինքնաբուխ ծնված լինի, այդպիսի մտայնություն Ռուսաստանում, ուրեմն, կա: Չգիտենք, բոլոր դեպքերում ճիշտ չէ մեր լեզվի հանդեպ արտաքին ոտնձգությանն ավելի որակյալ պատասխանի բացակայությունը, որքան էլ ռազմավարական գործընկերոջ հանդեպ սրդողած վեաբերմունքը լինի դրա պատճառը: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am