Սեփական քաղաքական կամքը պարտադրելու և հաշվեհարդարի լայն հնարավորություն Նիկոլ Փաշինյանի համար

Մինչ ընդդիմությունը զբաղված է ցույցեր և հանրահավաքներ կազմակերպելու գործով՝ իշխանությունը ժամանակ չի կորցնում և անում է սեփական իշխանությունն ամրապնդելու քայլեր։ Չնայած Ազգային ժողովում Փաշինյանի ղեկավարած Իմ քայլը խմբակցությունն ՏԻՄ ընտրություններում տապալվեց։ Բազմաթիվ խոշորացված համայնքներում Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ջախջախիչ պարտություն կրեցին։ Իշխանությունը ողջ վարչական ռեսուրսի գործադրմամբ, շինծու դատական գործերով ու կալանքներով անգամ չկարողացավ ՔՊ-ական համայանքապետեր ունենալ մի շարք համայնքներում՝ Սյունիքում, Վարդենիսում, Վանաձորում և բազմաթիվ այլ համայնքներում։
Եվ ահա Նիկոլ Փաշինյանը որոշել է անցնել կտրուկ քայլերի՝ փոխել օրենսդրությունը,, որպեսզի ցանկացած պահի կարողանա նշանակել իր ուղած համայնքապետին և ստիպված չլինի սպասել, թե այս կամ այն ավագանին ում կընտրի համայանքի ղեկավար։
Արտահերթ նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Բացի այդ՝ այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը օրենքի ուժով կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել ավագանու որևէ անդամի:
«Երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ համայնքի բնականոն կառավարումը շարունակելու համար վարչապետը հնարավորություն ունենա պաշտոնակատար նշանակելու մինչև համամասնական ընտրակարգով ձևավորված համայնքը կընտրի իր համայնքի ղեկավարին: Այսինքն՝ այդ վակուումը փակելու համար է»,- հայտարարել է իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի համահեղինակներից է։
Կատարված մեկ այլ փոփոխությամբ՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի համար սահմանված է միայն մեկ չափանիշ, այն է՝ պաշտոնակատարը պետք է լինի ՀՀ քաղաքացի:
Հատկանշական է, որ գործող օրենքով վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակաատար նշանակելու հարցում սահմանափակումներ ուներ, որն հանվում է։
«Մենք հնարավորություն ենք տալիս ՀՀ վարչապետին՝ իր քաղաքական կամքն իրացնելիս անկաշկանդ լինել»,- պարզաբանել է Վահագն Հովակիմյանը:
Ըստ ամենայնի ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը Նիոլ Փաշինյանի վրա խորը հետք է թողել։ Նա չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ գոնե տեղական մակարդակում առաջնայինը տվյալ համայնքում ու բնակավայրում ապրող քաղաքացու քաղաքական կամքն է ։ Նոր օրենքով Նիոլ Փաշինյանը կստանա լայն հնարավորություն սեփական քաղաքական կամքը պարտադրել բոլորին և հաշվեհարդար տեսնել այն համայնքերի հետ, որոնց բնակիչները մերժել էն ՔՊ-ի թեկնածուներին։

Հայկ Դավթյան

դիտվել է 4010 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am