2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար. Hetq.am

Արցախի Հանրապետությունը, որի անվտանգության երաշխավորը թղթի վրա եւ իրական կյանքում Հայաստանն էր, վերջինիս ղեկին էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, 2020 թ. 44-օրյա պատերազմում կորցրեց Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշիի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանները՝ մասամբ, այդ թվում՝ Շուշի եւ Հադրութ քաղաքները, նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանները (Աղդամ, Քելբաջար, Լաչին, որորնցից բացի՝ պատերազմում թշնամին գրավել էր Ֆիզուլին եւ Ջաբրայիլը, ինչպես նաեւ Զանգելանի ու Ղուբաթլուի մեծ մասը, իսկ մնացած փոքր մասից հայկական ուժերը հետ քաշվեցին 2020-ի դեկտեմբերին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության), որոնք ազատագրվել էին 1990-ականներին ու դարձել Արցախի Հանրապետության բաղկացուցիչ, գրում է Hetq.am-ը:

2021-ի մայիսի 12-ին, օգտվելով 44-օրյա պատերազմում պարտություն կրած կառավարության ղեկին գտնվող Փաշինյանի իշխանության թողտվությունից, ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ՝ զենքի սպառնալիքով, ֆիզիկական ուժով եւ հայհոյանքներով իրենց վատ կահավորված մարտական հենակետերից քշելով-հեռացնելով հայ դիրքապահներին:


Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։

3200 հեկտարը հավասար է 4482 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսիք ունեն Երեւանի «Հրազդան» եւ «Հանրապետական» ստադիոնները։

 

ՀՀ-Ադրբեջան սահմանը Սոթքի ոսկու հանքավայրից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր անցնում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթայով: Դրա ամենաբարձր գագաթներից մեկը Ծարասարն է, որի բարձրությունը 3426 մ է: Այս լեռը, որը հայ-ադրբեջանական սահմանի բաժանարար կետ է, 2021-ի մայիսից հայտնվել է թշնամու թիկունքում 3,8 կմ խորությամբ: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները Ծարասարի հատվածում ուղիղ գծով առաջ են եկել մինչեւ 3,8 կմ: Լեռնագագաթից դիտարկվում է ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը, այդ թվում՝ Սեւանա լիճը, որի ափից մինչեւ Ծարասար 29 կմ է, իսկ ահա Վարդենիս քաղաքի կենտրոնից հեռավորությունը 22 կմ է: Սա միանգամայն խոցելի տարածություն է փողային հրետանու համար, էլ չենք խոսում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին:

Վարչապետ Փաշինյանը թշնամու օկուպացիայից անմիջապես հետո՝ մայիսի 27-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին, շրջանառության մեջ դրեց Սոթք (Գեղարքունիք)-Խոզնավար (Սյունիք) հատվածում զորքերի հայելային հետքաշման իր հայտնի թեզը: Արձագանքելով Ադրբեջանի սին պնդմանը, թե իբր սահմանային ճշգրտման համար են զորքերն առաջ եկել՝ Փաշինյանն առաջարկեց սահմանի դիտարկումը հանձնել երրորդ կողմի․ «Դիտորդներ են գալիս միջազգային՝ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, գալիս են կանգնում են, որպեսզի հավաստիանան, որ զորքերը երկուստեք… եթե սենց ա, պատկերացրեք՝ կա՛մ իրանց, կա՛մ մեզ էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր, եթե էդ ա (նկատի ունի Ադրբեջանի պնդումը – հեղ.)»:

Հիշեցնենք՝ Փաշինյանի խոսքերից հետո՝ 2021 թ. մայիսի 27-ին, ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց, իսկ օրեր անց՝ նախարարության աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը, հայտարարեց, թե իր որոշումը պայմանավորված էր նրանով, որ «երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։ Այն, որ իր հրաժարականի պատճառը եղել է հենց Փաշինյանի թեզը, Այվազյանը հայտնեց այս ապրիլին: Այս առումով վարչապետին քննադատեց նաեւ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արցախի Փառուխ-Խրամորթ հատվածում ադրբեջանցիների վերջին առաջխաղացմանը. ««Զորքերը հայելային հետ քաշելու» կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Օբյեկտիվ ապացույցը ադրբեջանական վերջին անօրինական արարքներն ու ներխուժումներն են Արցախում (Փառուխ, Խրամորթ, Քարագլուխ), որոնք «զորքերի հայելային հետքաշման» կառավարության առաջ բերած գաղափարի արդյունք են: Այս գաղափարը դատապարտելի կերպով բերվեց հանրային տիրույթ, գովազդվեց եւ դարձավ արբեջանական շահերին ձեռնտու օրակարգի մաս»:

Փաշինյանի գաղափարն այդպես էլ մնաց օդում կախված, քանի որ դրա գլխավոր հասցեատերը՝ Իլհամ Ալիեւը, մեղմ ասած, այն բանի տեղ չդրեց: Փոխարենը թշնամու զինված խմբավորումներն առ այսօր շարունակում են սպառնալիք մնալ Վարդենիսի ամբողջ տարածաշրջանի բնակչության ու հատկապես սահմանամերձ Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա եւ Վերին Շորժա գյուղերի բնակիչների համար:

Ավելին՝ այս տարվա հունվարի 11-ին թշնամին նշված հատվածում դիմեց նոր ագրեսիայի՝ տարբեր զինատեսակների միջոցով, այդ թվում՝ հրազենով, հրետանիով եւ անօդաչու թռչող սարքերով, թիրախավորելով հայկական հենակետերը, ինչի հետեւանքով ՀՀ զինուժը 3 զոհ եւ վիրավորներ ունեցավ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

դիտվել է 506 անգամ
Լրահոս
Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան Փաշինյա՛ն, քո ծննդյան օրով մի մեծ նվեր արա մեզ՝ հանկարծամահ եղիր. Գագիկ Համբարյան (video) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ «Երազ իմ երկիր Հայրենի» երգը Տավուշի մանկական երգչախմբի կատարմամբ (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել Նիկո՛լ, էս ծնունդդ թող վերջինը լինի․ Մանկավարժ (video) Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղածին Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Դուք «փռվելու եք գետնին», դուք դատվելու՛ եք, պատասխանը չի՛ ուշանալու. Արամազդ Զաքարյան (video) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան «Երազ իմ երկիր հայրենի». «Տա լույս» երգչախմբի գեղեցիկ կատարումը Գյումրիում՝ չնայած իշխանության արգելքներին Սյուներից մեկը գետը քշել, տարել է․ Գոհար Վարդանյան Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» ԱԳՆ-ի մոտ ոստիկանության գործողությունները ամբողջությամբ պլանավորված էին, իրենք էին դա պլանավորել. Գառնիկ Դանիելյան Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան Ինչպես են թալինցիները դիմավորում Բագրատ Սրբազանին (video) Վերականգնողական աշխատանքները Մ-6 ճանապարհին շարունակվում են (Տեսանյութ) Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Երեկ Վեդիում Նիկոլի մասնակցությամբ տեղի է ունեցել խայտառակություն․ Գագիկ Համբարյան (video) Հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով ուղևորվեցին Գյումրի Արտակ Դաշյանը պաշտոնապես հեռանում է «Փյունիկ»-ից Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am