Նիկոլ Փաշինյանն անցնում է Պլան Բ-ին

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված իր հուսերը չեն արդարացվել։ Փաշինյանը համոզված է, որ այդ գործընթացից դժգոհ է նաև հանրությունը
Թերևս հենց այս պատճառով էլ որոշվել է փոփոխություն մտցնել
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում, որը Կառավարության վերջին նիստում հաստատվեց։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է օրենքի իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունը փոփոխել և «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակում ներառել այն անձանց, ովքեր իրենց զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոն, կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն: Նախագծով նախատեսվում է իրականացնել ուսումնասիրության ժամկետի երկարաձգում և ժամկետը համարել երկարաձգված նաև այն ուսումնասիրությունների համար, որոնք սկսվել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը և շարունակվում են օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ։ Այսինքն, բովանդակային առումով նախատեսվում է օրենսդրական ակտով երկարաձգել սկսված, բայց չավարտված հայցային վաղեմության ժամկետները։

Նախագծով առաջարկվում է համարժեք հնարավորություն ստեղծել նաև այն դեպքերի համար, երբ նշված անձանց վերաբերյալ տվյալները հայտնաբերվել են ուսումնասիրության շրջանակներում։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը։ << Այստեղ պետք է երկու արձանագրում և խոստովանություն անենք. համակարգը, եթե ես ճիշտ եմ հիշում, ներդրվեց 2020 թվականի սեպտեմբերից և այդ ընթացքում դատախազությունը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ: Բայց մյուս կողմից էլ հետո պոստֆակտում ենք արձանագրել, որ այդ աշխատանքի ծավալներն այնքան մեծ են, որ մեր ակնկալիքները, համենայնդեպս այս պահի դրությամբ, այդքան էլ չեն արդարանում: Նաև պետք է արձանագրել, որ հասկանալի պատճառներով այս պրոցեսների նկատմամբ կա որոշակի դիմադրություն, և դատարանում, ինչքան ինձ տեղեկացրել են, այսպիսի պրակտիկա կա. քանի որ Սահմանադրական դատարանում վիճարկվել է ընդդիմության կողմից օրենքի սահմանադրականությունը, գործերը նաև այդ պատճառով առաջ չեն գնում: Հիմնականում ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը կասեցվում են դատարանում, մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը: Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ այս ոլորտում մեր ունեցած տեղեկություններից դժգոհ չենք, բայց արձանագրած արդյունքներից այնքան էլ գոհ չենք և, բնականաբար, հանրությունն էլ գոհ չէ: Մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ առաջ գնալ, դա է արդյունքի հասնելու և արդյունքն արձանագրելու միակ ճանապարհը»,- հայտարարել է Փաշինյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են իրականացվել, որոնք անցնում են սահմանված ընթացակարգերով։ Նրա խոսքով, այս պահի դրությամբ, արդեն դատարան է ներկայացվել 8 հայց՝ 42 մլրդ դրամ հայցագնով, մոտավորապես նույնքան էլ ավարտվել է։ Կան նաև համաձայնության գալու դեպքեր։ Արձագանքելով Արթուր Դավթյանին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ համաձայնության գալու հնարավորությունը օրենքով է նախատեսված։ Մեխանիզմը հետևյալն է․ 25 տոկոս-75 տոկոս համամասնությամբ հայտնաբերված գույքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվում, որից 75 տոկոսն արտադատական կարգով հանձնվում է պետությանը, 25 տոկոսը թողնվում է ի տնօրինություն այն սուբյեկտին, որի նկատմամբ վարույթն իրականացվում է: Այնուամենայնիվ, այդ գործերը պետք է նաև դատարաններում հանգուցալուծում ստանան:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր հետ գործարքի գնալու պայմաններն ու գինը։ Արտադատարանական կարգով մարդու ունեցվածքի 75 տոկոսը վերցնելը, առանց դատական ակտի, ավելին է, քան բոլշևիկյան ժամանակների դեժավյուն։ Փաշինյանը երևի հույս ունի, որ ապօրինի գույքի թեմայով իրեն կհաջողվի ցրել Արցախի և ՀՀ սահմանների խնդիրը և իր հրաժարականի թեմայից սահուն անցում կատարել դեպի նախկինների ունեցվածքի թեմային։ Սա, հավանաբար, Փաշինյանի Պլան Բ-ն է։ Իսկ Պլան Ա-ն վաղուց արդեն տապալված է։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 11386 անգամ
Լրահոս
Բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել գլխավոր դատախազն ու իր ամուսինը էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձինք կաշառք են ստացել․ 4 անձ ձերբակալվել է Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Սասուն Միքայելյան, դու հին մարդ ես, կիմանաս. Հարություն Մնացականյան (video) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am