Նոր մանրամասներ`Թեղուտի ողբերգական դեպքից

Փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառահության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող պղինձմոլիբդենային հանքավայրի` 9 մետր խորությամբ հորանի մեջ քաղաքացի է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մարզի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի և Ալավերդու թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատը` ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն նշված գործարան են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արամ Ղազարյանի և բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից նշված վայրում են եղել նաև 1-03 շտապօգնության բժիշկները: Մոտ 5 ժամ է տևել, մինչև հրշեջ փրկարարները և նրանց օգնության ձեռք մեկնած «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի աշխատակիցներն ու գործարանի պատասխանատուները հատուկ ճոպանների միջոցով կարողացել են հորից դուրս բերել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ` 57-ամյա Հայկ Սարգսյանի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 աղջիկ և 1 տղա, և ինքն այդ հանքավայրում ինչ որ ծառայության պետ էր: Հորանի մոտ աշխատանքներ կատարելու ժամանակ` ըստ նախնական տեղեկությունների, չի պահպանվել անվտանգության մի քանի կանոններ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Կարեն Մոսինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում` դիակի դատաբժշկական և տեխնիկական անվտանգության:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am