Թե ինչու Բաքուն պաշտպանեց ոչ թե Անկարային, այլ Մոսկվային

Ադրբեջանը դեմ է Սիրիայում ծրագրվող ցանկացած ցամաքային գործողության: Այս մասին ավստրիական Die Presse օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: Ազիմովի խոսքով՝ պաշտոնական Բաքուն կողմ է, որպեսզի Բաշար Ասադը մնա իշխանության ղեկին՝ մինչև սիրիական ճգնաժամի կարգավորման վերջնական տարբերակի մշակումը: «Սիրիայում հարկավոր է քայլ առ քայլ գործել: Բաշար Ասադը որպես նախագահ այսօր Սիրիայի անվտանգության և տարածքային ամբողջականության միակ երաշխավորն է: Ասադը պետք է մնա այդ պաշտոնում, մինչև ընտրությունների միջոցով կհստակեցվի, թե ով է նրան փոխարինելու», - ավստրիական թերթին տված հարցազրույցում նշում է Ազիմովը: Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի խոսքով` «ՌԴ-ն, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում իրականացվող հարվածները ոչ միայն արդյունավետ չեն, այլև ֆինանսապես թանկ են արժենում»: «Իսկ ցամաքային գործողությունների իրականացումը լրջագույն ռիսկեր է պարունակելու և կարող է հավելյալ կորուստների հանգեցնել: Ցանկացած կոալիցիայի կողմից Սիրիայում ցամաքային գործողության մեկնարկը քաոսային իրավիճակ է ստեղծելու», - հայտարարում է Ազիմովը: Բանն այն է, որ Բաքուն ձգտում է Ռուսաստան-Թուրքիա բավական սրված հարաբերությունների ֆոնին որոշակի բալանս ապահովել: Ալիևը պետք է փորձի ոչ նեղացնել Պուտինին, ոչ Էրդողանին` որոշ հարցերում մեկին աջակցել, որոշ հարցերում` մյուսին: Ասադի` պաշտոնում մնալու կողմնակից հանդես գալով, փաստորեն, Ադրբեջանի իշխանությունն իր համերաշխությունն է հայտնում Պուտինին, որն, ինչպես հայտնի է, նույն դիրքորոշման կողմնակից է Ասադի պաշտոնավարման հարցում: Իսկ Թուրքիան դեմ է, որպեսզի Ասադը շարունակի պաշտոնավարել: Փաստորեն, այս հարցում Ադրբեջանը պաշտպանում է Ռուսաստանին, ոչ թե` Թուրքիային: Դե իսկ Ռուսաստանն էլ, Բաքվի հավատարմությանն ուրույն ձևով երաշխտապարտ կլինի... Օրինակ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի քանի օր առաջ խոսում էր Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին ու երբ ադրբեջանցի լրագրողը Զախարովային հարցրել էր, թե Ռուսաստանի կողմից 1921թ. ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարումն ինչպե՞ս կանդրադառնա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, քանի որ այդ պայմանագիրը շոշափում է նաև Ադրբեջանի շահերը, Զախարովան նշել էր, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները և չեն անի որևէ բան, որը կարող է վատթարացնել դրանք. «Ընդհակառակը՝ մենք կկենտրոնանանք նրա վրա, ինչը կարող է բարելավել մեր հարաբերություններն այդ երկրի հետ։ Մեզ շատ բան է կապում բոլոր ոլորտներում»։ Իսկ երեկ Զախարովան անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի թեմային: Ինչպես հայտնի է, դա Բաքվի երազանքն է: Ադրբեջանում ամեն օր չեն հոգնում կրկնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չի գործում, հարկավոր է փոխել այդ ձևաչափը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համընդհանուր ընդունված ձևաչափի փոփոխման հարցի լուծմամբ պետք է զբաղվեն հենց նրա մասնակիցները, սակայն Ռուսաստանը չի տեսնում դրա անհրաժեշտությունը, ասել է Զախարովան` հավելելով. «Մենք նրա տեսքի փոփոխման որևէ կարիք չենք տեսնում։ Անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նրանում և աջակցել այդ հարցի լուծման առաջընթացին։ Ձևաչափը հաստատված է և համընդհանուր ընդունված։ Բացի այդ, պետք է խոստովանել, որ այն մեծապես արդյունավետ է։ Հասկանալի է, որ բոլորը կցանկանային ավելի մեծ արդյունքներ, սակայն պետք է ընդգծել, որ այն աշխատում է»։ Սակայն ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, կարծես, առանձնապես չի ցանկացել նեղացնել նաև Ադրբեջանի իշխանություններին` այլ ֆորմատներում ԼՂ հակամարտության կարգավորման թեման քննարկելու առումով: Զախարովան նշել է հետևյալը. «Եթե լինի հակամարտության կարգավորման համար հանդիպումներն ավելի լայն ձևաչափով անցկացնելու անհրաժեշտություն, ապա մենք՝ որպես Մինսկի խմբի անդամներ, պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը»։ Ռուսաստան-Ադրբեջան բարեկամությանն, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի խանգարում` ո՛չ 1921թ. ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարելու մասին ՌԴ Պետդումայում առկա տրամադրությունները, ո՛չ Ասադի ճակատագիրը: Դե իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանն էլ, ըստ էության, Մոսկվան ցույց է տալիս, որ դեմ չէ... Թամար Բագրատունի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am