Լոքյան, ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի. Վարչապետը՝ նախարարին

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ փակ աշխատանքային այցով Գյումրի է ժամանել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի հետ այցելեց «Լենտեքս» կարի արտադրամաս, «Սամարիթեր» հիվանդանոց, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղ, Ռուսթավելի փողոց, որտեղ կապիտալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: «Սեպտեմբերին ավարտում ենք փողոցի աշխատանքներն ու դրանից հետո կանցնենք Շիրազի փողոցին: Օգոստոսին գալու ենք նաև Շիրակի մարզ՝ այլ ծրագրեր իրականացնելու»,- ասաց վարչապետը: Կարապետյանը շրջեց Գյումրու մի քանի փողոցներով, եղավ իր ընտանիքի կողմից ձեռք բերված այն շինությունում, որտեղ ակտիվ շինաշխատանքներ են իրականացվում: Այն ծառայելու է որպես ռեստորանահյուրանոցային համալիր: Կարապետյանը Գյումրու փողոցներով զբոսնելիս պարբերաբար կրկնում էր, որ Գյումրին հրաշալի քաղաք է, իսկ բնակիչներն աջ ու ձախ վարչապետին իրենց խնդիրներն էին ներկայացնում: Կարապետյանը, անցնելով Գյումրու ՀՅԴ-ի գրասենյակի կողքով՝ դիմելով ՀՅԴ-ական նախարար Լոքյանին, ասաց. «ՀՅԴ-ի շենքը լավն է, Լոքյան, ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի»: Կարեն Կարապետյանն այցելեց նաեւ Գյումրու պետական բժշկական քոլեջ: Armtimes.com-ի հարցին, թե կառույց այցի նպատակը որն էր, պատասխանեց. «Մտադիր ենք բժշկական քոլեջը տեղափոխել ավելի հարմար, ավելի լավ տեղ: Այս շենքը ցանկանում ենք օգտագործել այս փողոցների զարգացման համար»: Բժշկական քոլեջը գտնվում է Շիրազի փողոցում: Այս փողոցը եւս գտնվում է «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում, որը հիմա կառավարության ծրագրով նախատեսվում է դարձել տուրիզմի կենտրոն: Այս կառույցի համար եւս ներդրողներ են փնտրվում»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am