Կադրային ջարդ և լարված իրավիճակ՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում. աշխատակիցներն ահազանգում են

Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի աշխատակիցներն այսօր ահազանգել են hayeli.am` տեղեկացնելով, որ հիվանդանոցում սկսվել է կադրային ջարդ, ինչպես նաև այնտեղ տիրում է ապօրինի և մասնագիտական էթիկայից դուրս իրավիճակ:

Բուժքույրերից մեկը հայտնեց, որ խոսքս վերաբերում է նոր ղեկավարությանը, որը եկել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ «Սկսած առաջին իսկ օրվանից, բուժանձնակազմին պահում են լարված վիճակում` նսեմացնեմով, վիրավորելով, անգրագետ անվանելով, թե սխալ եք աշխատում»,- ասաց նա՝ և վրդովված հավելեց,- «Փաստորեն 30,40 տարիների բազմավաստակ փորձ ունեցող բժիշկները, քույրերը մինչև այժմ սխալ են աշխատել, որոնք էլ կանգնած են աշխատանքը կորցնելու եզրին»:

Մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ իրենց բացահայտ ասվում է՝ դիմում գրեք ազատվեք աշխատանքից։ Նա ավելացրեց նաև, որ հիվանդանոցում բոլորը գտնվում են նյարդային, գերլարված և սթրեսային վիճակում, չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում:
Ինչպես աշխատակիցները տեղեկացրեցին՝ փետրվարից ընկերության տնօրեն է նշանակվել Սերգեյ Միրզոյանը, իսկ գլխավոր բժիշկ՝ Աննա Մարտիրոսյանը, որոնք իրենց աշխատանքի գրեթե առաջին իսկ օրերից որդեգրել են կադրային ջարդի քաղաքականություն:

Մեզ ահազանգած աշխատակիցները նշեցին, որ փոխվել են շատերի աշխատանքային պայմանները, ռեժիմը, աշխատավարձը, ինչպես նաև հանձնարարվում է աշխատանքային պայմանագրով չսահմանված վայրում աշխատել, որի համար չեն վճարվում:
«Երբ մեր բողոքի մասին ուզում էինք բարձրաձայնել, արժանանում էինք անհարգալից վերաբերմունքի: Նորանշանակ գլխավոր բուժքույրն այցերի ժամանակ մեզ անգրագետ էր անվանում»,- ասաց աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը՝ փաստելով, որ իրենց փոխարեն նոր մարդկանց են ընդունում աշխատանքի,- «Երևի իրենց մարդկանց են բերում»:

Նշենք, որ Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարման է հանձնվել “Մեդիքալ Ինվեստ” ՍՊԸ- ին։ Վերջինս պատկանում է նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը։

դիտվել է 7494 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video) Փաշինյանը նորից «խանգարմունքի մեջ ընկած հարձակվեց ԱԱԾ-ի վրա» (video) ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video) Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video) ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video) Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել «Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video) Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց Էս ինչ անմարդկային քայլ է․ հորը գոնե ազատեք, որ կնոջն ու աղջիկներին «պերեդաչի» տանի․ Սևակ Խաչատրյան (video) Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել․ այն մարվել է 3-5 րոպեում Ի՞նչ ցինիկ․ Ռուսաստանում սարսափելի բառեր են ուղղել Փաշինյանի ու ՔՊ-ի հասցեին․ Էդիկ Անդրեասյան (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am