Ռուբեն Հայրապետյանը, Միհրան Պողոսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Իգիթյանը`ԽԱՊԿ-ի զեկույցում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2017թ. երկրորդ եռամսյակի զեկույցը, որը ներառում է տվյալներ վերջին ընտրությունների եւ հետընտրական ժամանակահատվածի վերաբերյալ: «2017 թվականի երկրորդ եռամսյակը լարված ժամանակաշրջան էր հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար։ Այն ներառեց երկրի համար կարեւորագույն երկու իրադարձություններ՝ Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընտրությունները։ Սովորաբար այսպիսի ժամանակահատվածներում ավելանում են ճնշումներն ու խոչընդոտումները ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ, եւ այս առումով վերջին երկու ընտրություններն էլ բացառություն չեղան։ Համաձայն զեկույցի՝ ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու և ճնշում գործադրելու 9 դեպք։ Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա դրանց նախորդող քարոզարշավի ընթացքում իսկ արձանագրվեցին լրագրողների իրավունքների խախտումներ. մեկ բռնության և երկու խոչընդոտումների դեպքեր։ Ֆիզիկական բռնության 2 դեպք և մասնագիտական գործունեության խոչընդոտման 5 միջադեպ էլ գրանցվել է բուն ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին։    Ընդհանուր առմամբ, 2017 թ. երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 10 դեպք։ Իսկ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների թիվը հասել է 57-ի։

Դիտարկվող ժամանակահատվածում ընդդեմ ԶԼՄ-ների եւ/կամ լրագրողների ներկայացվել է 33 նոր դատական հայց, բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Կիսամյակի կտրվածքով՝ այդ գործերի քանակը հասավ 48-ի։ Սա լրատվամիջոցների հիմնադիրների ու դրանց աշխատակիցների դեմ դատական հայցերի աննախադեպ ալիք է՝ 2010թ. մայիսին Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից ի վեր։

2017 թ. երկրորդ եռամսյակն աչքի ընկավ նորաստեղծ խորհրդարանի պատգամավորների և այլ հայտնի անձանց անհիմն ու անարդարացի մեղադրանքներով լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին, շարունակվեց նրանց հետ վիրավորական արտահայտություններով խոսելու, արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու, «դասեր» տալու միտումը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ այդպիսի վարքագիծ են դրսեւորել, օրինակ, հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը եւ այլոք։

Ապրիլ-հունիս ամիսներին ԽԱՊԿ-ն շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը եւ արձանագրել է, որ առաջինում որեւէ նկատելի զարգացում չի եղել, երկրորդում՝ ընդամենը մեկ նոր մեղադրյալ է ի հայտ եկել։ Այս փաստերը եւս մեկ անգամ հիմք է տալիս ասելու, որ նախաքննության արդյունավետությունը բավարար չէ, եւ Հատուկ քննչական ծառայության քայլերը համարժեք չեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների մասշտաբներին։

Երկրորդ եռամսյակի կարեւոր իրադարձություններից էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մայիսի 2-ին հայտարարած մրցույթը՝ թվային հեռարձակման մասնավոր ցանցի (մուլտիպլեքսի) ստեղծման համար։ Մեկ տարի առաջ կազմակերպած նույնատիպ մրցույթը չկայացած համարվեց՝ դիմողներ չլինելու պատճառով։ Մեծ է հավանականությունը, որ նույնը տեղի կունենա նաեւ այս անգամ։ Պատճառը խոցելի հայեցակարգային մոտեցումներն ու օրենսդրական դրույթներն են։

Մայիսի 31-ին Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին» օրենքը, որով նախատեսվում է կարգավորել ռադիոհեռարձակման անցումը թվային համակարգին։ Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել առանց շահագրգիռ հասարակական լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ անցկացնելու, ինչպեսեւ նախորդ տարիներին՝ հեռուստահեռարձակման թվայնացմանը վերաբերող մի շարք այլ օրինագծերի դեպքում։ Մինչդեռ, արդեն ընդունվելուց եւ հրապարակվելուց հետո այն մի շարք մտահոգություններ առաջացրեց, օրինակ՝ ինչո՞ւ թվայնացման պայմաններում, երբ բազմաթիվ հաճախականություններ են ազատվում, հնարավորություն չի տրվում երկրի բոլոր մարզերում տեղական մասնավոր ռադիոընկերություններ հիմնել ու գործարկել։

Ի տարբերություն այս օրենքի, ապրիլ-հունիս ամիսներին շարունակվեց լայնորեն քննարկվել շրջանառության մեջ դրված «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը, ինչի արդյունքում իշխանությունները որոշ զիջումների գնացին։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am