Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել բարերար Սերգեյ Սարկիսովին

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր տեղի է ունեցել պարգևաբաշխություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան է հանձնել ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին (ՌԴ)` բարձր գնահատելով վերջինիս կողմից հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունները: «Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` նշելով, որ եկեղեցական անդաստանն ավելի է պայծառանում շնորհիվ եկեղեցականների ու աշխարհականների համատեղ գործակցության: Անդրադառնալով մեծարյալին` Տեր Վահրամն ասաց, որ տիար Ս. Սարկիսովը` իբրև ազգի և Եկեղեցու նվիրյալ զավակ, ունկնդիր աստվածային հրավերին, մշտապես ազգաշեն իր գործերով զորակցություն է բերել հայոց կյաքին և մասնակցություն ունեցել Հայ Եկեղեցու զորացման աստվածահաճո գործին: Ազգային բարերարի հավատավոր նկարագրի և ազգային կյանքի տեսլականի մասին վկայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանը` ներկայացնելով նաև մեծարյալի անցած ուղին ու տարբեր ոլորտներում վերջինիս կողմից իրականացված հայանպաստ ընդարձակ գործունեությունը: Այնուհետև «Էջ Միածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը: Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, մասնավորաբար ասված է. «Ճանաչում ենք Ձեզ անձնապես և տեղյակ ենք Ձեր ազգանվեր և եկեղեցաշեն բազմարդյուն վաստակին: Դիվանագիտական գործունեությամբ Դուք կարևոր ջանքեր եք ներդնում ի խնդիր մեր երկրի զորացման ու առաջընթացի, նաև ազնիվ բարերարություններով սատարում հայրենաշեն տարբեր ծրագրերի իրականացմանը` նախանձախնդիր լինելով, որպեսզի առավել բարօր ու բարգավաճ լինի մեր ժողովրդի զավակների կյանքը Հայաստանում և Արցախում: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ եկեղեցասեր ոգով ու սրտաբուխ ընծայաբերումով Դուք կարևոր ներդրում բերեցիք նաև Վրաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգության աստվածահաճո գործին: Փառաբանական աղոթքն է Մեր հոգում, որ Տիրոջ օրհնությամբ և հավատավոր Մեր զավակների օժանդակությամբ բարեզարդվեց պատմական սրբավայրը, որ դարեր շարունակ իր օրհնաբեր հարկի ներքո է միավորում վիրահայ բարեպաշտ մեր ժողովրդին: …Ի խորոց սրտի աղոթքով Բարձրյալն Աստուծո շնորհներն ու օգնականությունն ենք հայցում Ձեզ և մաղթում, որ Ամենախնամ Տերը պարգևի Ձեզ քաջառողջ արևշատություն և աստվածահաճո գործերի նորանոր հաջողություններ»: Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով: Իր հերթին տիար Սերգեյ Սարկիսովը բարձրագույն պատվի արժանանալու համար շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը: Նա մասնավորապես կարևորեց Հայ Եկեղեցու առաքելությունն աշխարհասփյուռ հայության կյանքում ազգային ինքնության պահպանության գործում: Վերջում հիշարժան օրվա առիթով իր գնահատանքի ու օրհնության խոսքը մեծարյալին ու ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ ազգային կյանքում իրականացրած օգտաշատ ծառայությունների դիմաց, ընդառաջ  Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խնդրանքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհվեց հայ ազգի ու Հայ Եկեղեցու նվիրյալ զավակ Ս. Սարկիսովին: Հայոց Հայրապետը գոհություն հայտնեց Երկնավորին, որ հայ ժողովրդին պարգևում է ազնվահոգի զավակներ, ովքեր իրենց աշխատանքի արդար վաստակից մաս և բաժին են հանում ազգի և Հայ Եկեղեցու շենացման ու պայածառացման օրհնյալ գործին: Խոսելով Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման կարևոր նախաձեռնության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիարք Ռուբեն Վարդանյանին և Սերգեյ Սարկիսովին իրենց նախանձախնդիր ոգու համար: Պարգևաբաշխությունն ավարտվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով»,–այս մասին ասվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am