Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն այսօր կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիներին դեռևս տրամադրվող այսպես կոչված հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ դրույթները:
«Նախագծի ընդունմամբ կապահովվի կենսաչափական տվյալներով անձնագրերի և հին նմուշի անձնագրերի համար միատեսակ իրավակարգավորումների կիրառում, քանի որ շատ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչն անհարմարություններ է ստեղծում երկարաձգված ժամկետով անձնագիր կրող քաղաքացիների համար: Միաժամանակ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում հաճախ խոչընդոտներ են առաջանում կապված անձի նույնականացման հետ»,-ասել է նա:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը