«Գորշ գայլերի» ահաբեկչական ժեստ Թուրքիայից, գումարած՝ Միրզոյան-Բայրամով համաձայնություն

Նրանք, ովքեր դեռ մինչ օրս չեք կորցրել զարմանալու ունակությունը՝ Հայաստանի իշխանությունների կողմից նորանոր առիթներ են տրվում նման զգացողություններ ունենալու... Հերթական անգամ Անկարան «անկեղծանում է»:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։ Դեպքը տեղի է ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողության ժամանակ: Նշենք, որ արտգործնախարար Չավուշօղլուն հանդիպել է իր ուրուգվայցի գործընկեր Ֆրանցիսկո Բուստիլյոյի հետ։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին։ Ուստի Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը Ուրուգվայ և այնտեղ դեսպանատան բացումը Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին պատահական չէ և քաղաքական որոշակի ուղերձ ու ենթատեքստ է պարունակում։

Ահա, Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել՝ Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի նոր դեսպանատան բացմանը ժամանած Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ Հայաստանի եռագույն դրոշներով և Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտող կարգախոսներով բողոքի ակցիա են իրականացրել։

Այնուհետև, տեղեկատվություն տարածվեց, որ Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ հայ ցուցարարներին ուղղված ռասիստական ժեստի պատճառով: Հաշվի առնելով այդ իրավիճակը՝ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիլյոն որոշել է Թուրքիայի դեսպանին կանչել ԱԳՆ:

Պաշտոնական Երևանից էլ քիչ անց արձագանք հնչեց... «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Այդ մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»։

Սա էլ պաշտոնական Երևանի կողմից մի թեթև դատապարտող հայտարարություն էր՝ «արարողակարգային» պարզապես: Ընդամենը մեկ օր անց ապրիլի 24-ից, և 2 օր անց Թուրքիայի արտգործնախարարի սանձարձակ ու լկտի պահվածքից, հանկարծ տեղեկություն է ստացվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել...

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։ Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր»:

Այսինքն, «խաղաղության դարաշրջանի» Փաշինյանի իշխանության քայլերն են հետևողական շարունակվում է՝ անկախ այն հանգամանքից, որ ընդամենը 2 օր առաջ Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնց շարքերում, վստահաբար, Ցեղասպանության զոհերի ժառանգներ եղած կլինեն:

Սա է «խաղաղասեր» Անկարան ու Բաքուն... Լրացուցիչ ապացույց, որ Հայաստանի գործող իշխանություններն անկախ բոլոր «հանգամանքներից»՝ առաջ են գնում իրենց պլանով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2528 անգամ
Լրահոս
Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am