Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք

Հրապարակը գրում է. Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ոստիկանությունում արտակարգ վիճակ է հայտարարվել՝ բոլոր ուժերը, իսկ դրանք երկրով մեկ քիչ չեն, բերվել են կազմ-պատրաստ վիճակի, որպեսզի կարողանան ճնշել համաժողովրդական պայքարի փորձերը։ 


Ոստիկանության ղեկավար կազմը՝ վարչապետի հանձնարարությամբ խորհրդակցություն է հրավիրել, որպեսզի հստակեցնի իր անելիքները եւ վարչապետին զեկուցի, թե ինչ է սպասվում եւ ինչ է անհրաժեշտ պայքարի օջախները խեղդելու համար։

Մեր աղբյուրը հայտնեց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է իրավիճակը։ Նախ, ներկայացրել է ընդդիմության ծրագիրը՝ որտեղ, ինչ են նախատեսում անել, որ երթուղիներով են քայլելու, ովքեր են մասնակցելու այդ ակցիաներին։ 

Եւ ամենակարեւորը՝ ասել է, որ մեկ օջախում մինչեւ 4-5 հազար մարդու հավաքվելը խնդիր չէ՝ իրենք հանգիստ կցրեն եւ իրավիճակը դուրս չի գա ոստիկանության վերահսկողությունից։ Վտանգը կարող է ծագել այն պահից, երբ հավաքվածների թիվը գերազանցի 5 հազար մարդը։ Այդ դեպքում ամբոխին չեն կարողանա զսպել եւ դժվար կլինի կառավարել նրանց գործողությունները։ Բայց վարչապետը վստահ է եղել, որ մեկ վայրում 5 հազար մարդ ընդդիմությանը հավաքել չի հաջողվի։ Նա իր թիմին հրահանգել է հնարավորինս փչացնել եւ վարկաբեկել այս պայքարը եւ այն ներկայացնել որպես երկիրը պատերազմի տանելուն, խաղաղությունը մերժելուն ուղղված քայլեր, որոնք վտանգում են Հայաստանն ու Արցախը։

 

դիտվել է 5935 անգամ
Լրահոս
Թուրքիայում ԱԲ-ով կպայքարեն կանանց ուղղված խտրականությունների դեմ Թուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ Զելենսկի «Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Առաքելյան Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ 36 ժամ ջուր չի լինելու ՔՊ-ական «գլադիատորի» եւ նախկին կնոջ վեճը դատարան է հասել Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Մահացել է Հրանտ Հակոբյանը Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն» Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Ինչո՞ւ են նրանք մեզ ատում Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին Զելենսկին կայցելի Թուրքիա Ուկրաինական զինուժի բեռնանավ են հարվածել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը Խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Այդ դեպքում դու երբեք մենակ չես զգա քեզ, դու վախ չես ունենա, կհասկանաս որ ամեն բան ժամանակավոր է․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան Արտակարգ իրավիճակ Սևանում Գևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակում Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում Քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն հայտնաբերել են Մեսսին փոխո՞ւմ է ակումբը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am