Սերժ Սարգսյանը լավ չի ճանաչել սեփական կլիենտին

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության հիշատակին վիրված ջահերով երթի ժամանակ մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե դեռ նախկինների ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի նշաձողը իջեցնելու պահանջ է դրվել։ «Ձեր նախագահության ժամանակ այդպիսի պահանջ արդյոք եղե՞լ է»,- հարցրել է լրագրողը։
«Ո՛չ: Ի՞նչ է նշանակում դա: Ես կարծում եմ՝ այդպիսի հարցերին ոտի վրա պատասխանելն այդքան էլ հարիր չէ, բայց այդուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում 88-ից սկսած ընդհանրապես որևէ նշաձողի մասին խոսել, արդյո՞ք դա ինչ-որ այնպիսի մի փաստ է, որը մեզ պետք է ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե, ո՛չ: Բոլոր այդ փաստաթղթերը կան, դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից՝ թող հրապարակի, թե 2019թ. իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»:

Երրոդ նախագահն անդրադարձել է նաև 2018 թվականին տեղի ունեցած իշխանափախությանը՝ նշելով, որ եթե այն ժամանակ կարողանար կանխատեսել տեղի ունեցած ողջ արհավիրքը, միգուցե 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ գործեր։
«Իհարկե, կցանկանայի, որպեսզի այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որպեսզի այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բերեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով իհարկե ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018թ. այս օրը»:
Հարցին՝ չե՞ք փոշմանել, որ 2018թ. ուժ չեք կիրառել և թույլ եք տվել, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ, նա պատասխանեց. «Ես այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ: Իրականության մեջ, ես չեմ փոշմանել, բայց եթե ես կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել: Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունը այսօր վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասերներ են և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Փաստորեն, անգամ Ազատիչի նման շախմատիստը, որին միշտ հատուկ են եղել խորթափանցությունն ու իմաստությունը, մինչև վերջ չի ճանաչել սեփական կլիենտին։ Մինչև 2018 թվականը Հայաստանում քչերն էին կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի քաղաքական հաճախորդն է։ Սա նույնքան հայտնի ճշմարտություն է, որքան այն, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի հանցագործության հեղինակներից է։
Հայկ Դավթյան

դիտվել է 5642 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am