Մենք էլ պետք է պահանջենք, որ ռուս զինվորները հայերեն սովորեն

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: «Ես կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերեն լեզուն) որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներով աշխատելու արգելքի մասին հարցը: Ինչպես հայտնի է 2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Հուլիսի 14-ին Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ ՌԴ պետդումայի խոսնակը, փաստորեն, առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերենին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: Առաջարկը մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում։ Այս թեմայի շուրջ զրուցեցինք Մոդուս վիվենդի կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանի հետ։ -Պարոն Պապյան, ինչու են պարբերաբար կրկնվում նման առաջարկները, ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի իշխանությունը, որպեսզի կանխի այսուհետ նման առաջարկները։ -Կարծում եմ՝ մեր գործողությունները պետք է բաժանենք երեք մասի։ Մեկը ընդհանուր գործողություններն են, այսինքն՝ Հայաստանը իր վարքով պետք է ցույց տա, որ ինքն այնպիսի պետություն է, որի հետ չի կարելի ամեն ձեւով խոսել, ինչպես իրենք են ուզում։ Օրինակ, երբ Նազարբաեւը դաս էր տալիս Սերժ Սարգսյանին ԵԱՏՄ մտնելու առիթով, խոսքը Ալիեւի նամակի մասին է, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է ասեր՝ սա այդ տեղը չէ։ Նման օրինակները շատ են։ Երբ դու թողնում ես, որ քո հետ նման կերպ վարվեն, մյուսները տեսնում են եւ ընդօրինակում։ Այսինքն՝ ընդհանուր վարքային փոփոխություններ են հարկավոր Հայաստանի իշխանությունների համար՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Մյուսը, կոնկրետ այս դեպքի օրինակով խոսենք, ես կարծում եմ, որ այն պատասխանը, որ տվել են մեր պատվիրակության ներկայացուցիչները՝ այն է, որ ռուսերենի իմացությունը Հայաստանում բավարար է, մեղմ ասած ճիշտ չէ, դրա մեջ արդարանալու միտում կա։ Հարցն այլ կերպ պետք է դրվեր եւ ասվեր, որ երբ մենք մտնում էինք ԵԱՏՄ, այլ պայմանների հիման վրա ենք մտել, եթե դուք այս ընթացքում փոխել եք օրենքը, որը վատացնում է անդամ երկրների մյուս անդամների քաղաքացիների վիճակը, անօրինական է, դրա իրավունքը չունեք։ Հաջորդը՝ պետք է շատ հստակ ասվի՝ ի՞նչ կապ ունի լեզվի խնդիրը վարորդների հետ, ենթադրենք ռուսերենը Հայաստանում դարձավ պետական լեզու, ինչ է փոխելու, Ռուսաստանում գտնվող վարորդները ավելի կարգապահ են դառնալո՞ւ, իհարկե ոչ, սա ակնհայտորեն քաղաքական շանտաժի մեթոդ է։ Քանի որ պետությունները գործում են իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքով, պետք է պնդեն, որ դրա իրավունքը չկա, իսկ եթե նման պայման են դնում, մենք էլ փոխադարձաբար մեր պայմանները պետք է պնդենք։ Օրինակ ռուս բոլոր զինվորները, ովքեր գալիս են Հայաստան աշխատելու, պետք է հայերեն սովորեն։ Որովհետեւ եթե ռուս զինվորականը լեզու չիմանալով մտնում է քաղաք, դա խնդիր է առաջացնում մեզ համար, չէ՞ որ իրենք էլ ասում են, որ մեր վարորդները, որոնք լեզու չգիտեն, խնդիրներ են ստեղծում։ Տարիներ առաջ, երբ ես Ռումինիայում էի աշխատում, քանի որ միջազգային դպրոցի վճարը թանկ էր, ես իմ տղային տարել էի դուսական դեսպանատան դպրոց, բայց իմ առջեւ պայման դրեցին, որ քանի որ ռուսաստանի քաղաքացիներ չեն, ասացին բոլորը պետք է վճարեն, ասացի՝ սիրով, բայց պայմանով, որ դուք էլ պետք է վճարեք ռուսերենի բոլոր ուսուցիչներին ՀՀ տարածքում, որովհետեւ իրենք դասավանդում են ձեր լեզուն, իսկ մենք բյուջեից վճարում ենք դրա համար։ Իրենք խելոքացան, խեղճացան։ Այնպես որ պետք է հավասարը հավասարի պես խոսել։ Պետք է ընդունող պետություն, որը շահագրգռված է այլ քաղաքացիների լեզվի իմացությամբ. թող կազմակերպի լեզվի դասընթացներ։ Օրինակ Ռուսաստանը մեզ մոտ կարող է դասընթաց կազմակերպել, վարորդներն էլ կգնան լեզու կսովորեն, քննությունը հանձնեն, վերցնեն իրենց սերտիֆիկատը ու գնան, օրինակ TOEFL-ը։ Ոչ թե անտրամաբանական պահանջներ դնի։Իսկ այս հերթական առաջարկը պարզապես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ձեւ է։ Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am