Կեղծ «ազնիվներն»՝ ընդդեմ Պուտինի. Բայրաքթարները «մարդասպաննե՞ր», թե՞ «հրեշտակներ»

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում այլ թեմաների հետ միասին քննարկել են Անդրկովկասի իրադրությունը: «Նախարարները հաստատել են Անդրկովկասում իրադրության կայունացմանն աջակցելու տրամադրվածությունը, ներառյալ «3+3» ձևաչափի գործարկումը», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողության համատեքստում կարծիքներ են փոխանակվել, մասնավորապես Մարիուպոլի շուրջ:

Քննարկվել են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների անվտանգության ապահովման ուղղությամբ դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների ուղղությամբ հնարավոր համատեղ քայլերը: Նշվում է, որ Չավուշօղլուն երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ԶՈւ հատուկ ստորաբաժանումների կողմից Մարիուպոլի մզկիթում պատանդներին ազատ արձակելու հարցում ցուցաբերած օգնության համար:

Անկարան շարունակում է Ռուսաստանի ուղղությամբ իր բացահայտ երկերեսանի քաղաքականությունը: Թուրքիայի իշխանություններին վարպետորեն հաջողվում է խաղալ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի դաշտում, ընդ որում, հարկ եղած դեպքում, երկուսի ուղղությամբ էլ որոշակի քննադատություն ուղղելով:

Օրինակ օրերս Չավուշօղլուն ուղղակի քննադատեց ՆԱՏՕ-ի անդամ «որոշ» երկրների, մեղադրելով նրանց Ուկրաինայում պատերազմի կողմնակից լինելու մեջ...

Մոսկվայի ուղղությամբ էլ որոշակի մեղադրանքներ են հնչում, երբ Անկարան շեշտել է, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Մյուս կողմից Ուկրաինային ցուցաբերած աջակցությունը՝ ռազմականից մինչև հումանիտար, «բայրաքթարներից»՝ մինչև դեղորայքներ ու կենսական նշանակության այլ ապրանքներ:

Ահա, նախօրեին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի: CNN Turk-ին տված հարցազրույցում Մևլյութ Չավուշօղլուն պնդել է, որ Թուրքիան չի կարող ազնիվ միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե միանա պատժամիջոցներին, ուստի չպետք է սպասել Անկարայի պատժամիջոցներին Մոսկվայի դեմ։ Ըստ նրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջև Թուրքիայում հանդիպման առաջարկը դեռ սեղանին է, սակայն նման հանդիպման ժամկետների և հնարավորության մասին խոսելը վաղաժամ է։

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկա օրերին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ: Թուրքիան նաև Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներին առաջարկում է հանդիպել Ստամբուլում կամ Անթալիայում, նման հանդիպում հնարավոր է մոտ ապագայում։ «Սխալ է ակնկալել, որ Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, երբ մենք միջնորդի դեր ենք խաղում: Արևմուտքը հասկանում է, թե ինչու մենք չենք մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»,- ասել է նա: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան նաև համաձայն չէ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի մոդելով Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու այդ երկրի պահանջին։

Ուշագավ է Անկարայի խորամանկ «արդարացում-պատճառաբանությունը», թե չեն կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև, եթե միանան Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին։ «Ինչպե՞ս կարող էինք դառնալ ազնիվ միջնորդ, եթե միանայինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին...»,- ասում է թուրք պաշտոնյան, կարծես «Բայրաքթարները» Ուկրաինային Թուրքիան չի մատակարարում ու դա միանգամայն մարդասաիրական օգնություն է՝ Ռուսաստանի չզայրացնելու տեսանկյունից:

Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը՝ շեշտը դնելով դրան Արևմուտքի արձագանքին: «Ուշադրություն դարձրեք Արևմուտքի արձագանքին. Ղարաբաղում, նրանց կարծիքով, թուրքական մարտական անօդաչուները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում դրանք վերածվեցին «հրեշտակների»», - ասել է Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ արևմտյան երկրները միայն հիմա են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում։ Հիշեցնենք, որ վերջերս «Բայրաքթար»-ների վերաբերյալ նմանատիպ հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Դե ինչ, թուրքական դիվանագիտությունը հանդես է գալիս իր ողջ «հմայքով»:

Պարզվում է, Թուրքիան նոր ավիաընկերություն է ստեղծում ռուս զբոսաշրջիկների համար...

Մինչև արևմտյան երկրները գրեթե ամեն օր հայտարարում են Ռուսաստանի դեմ կոշտ, աննախադեպ պատժամիջոցների մասին, փակում են օդային և երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, Թուրքիան ստեղծում է նոր ավիաընկերություն ռուս զբոսաշրջիկների համար։ Թուրքական Airport Haber պորտալն օրերս հաղորդեց, որ թուրքական նոր ավիափոխադրողը, որը երկրի իշխանությունները ստեղծում են հատուկ ռուս զբոսաշրջիկների՝ դեպի թուրքական հանգստավայրեր թռիչքների համար, կսկսի գործել մայիսի վերջին։ Ավիաընկերությունն արդեն անուն ունի՝ Southwind: Ակնկալվում է, որ սկզբում այն կշահագործի 5 Airbus ինքնաթիռ։

Ապրիլի սկզբին Sabah պարբերականը հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում էր մի շարք քայլեր իրականացնել 2022-ին Ռուսաստանից զբոսաշրջիկների ներգրավման համար։ Դրանցից մեկը նոր ավիաընկերության ստեղծումն է, որը կտեղափոխի մինչև 1 միլիոն ռուսաստանցի։

2017 թվականից Ռուսաստանը հանգստանալու համար Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվով առաջատար երկիրն է։ 2022 թվականին թուրքական իշխանությունները նախատեսում են ընդունել ավելի քան 7 միլիոն ռուսների։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, թեև ակտիվորեն օգնում է Ուկրաինային, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չի միացել, ավելին՝ պատրաստվում է ռուսական շուկայում զբաղեցնել երկրից հեռացած արևմտյան ընկերությունների տեղը, օրինակ՝ ինչ վերաբերում է հագուստի խանութներին։ Որևէ սահմանափակում Անկարան չի մտցրել նաև հաղորդակցության ոլորտում, ավելին՝ այսօր Ռուսաստանից Եվրոպա ճամփորդելու համար ռուսաստանցիները հենց թուրքական ավիաընկերություններից են օգտվում։

Այդուամենայնիվ, փորձագետները նշում են, թե Թուրքիան ստիպված կլինի միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եթե դրանք հաստատվեն ՄԱԿ-ի կողմից: Օրերս Մևլյութ Չավուշօղլուն նշել է, թե Անկարան հետևում է միջազգային իրավունքին և վարելու է հավասարակշռված քաղաքականություն, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Մեկ շաբաթ առաջ Չավուշօղլուն հայտարարել էր, որ՝ «Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սանկցիաներին, եթե դրանք արժանանան ՄԱԿ-ի հավանության»: «Թուրքիան հետևում է միջազգային իրավունքին և հավասարակշռված քաղաքականություն է վարում: Եթե ՄԱԿ-ը հավանություն տա այդ պատժամիջոցներին, Թուրքիան ստիպված կլինի միանալ դրանց»,- ասել է Չավուշօղլուն: Նա խոսել է նաև ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին: Ավելի այդ թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան այսօրվա զարգացումներում սառը պատերազմի նշաններ է տեսնում. «Մենք ենթադրում ենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն, վերականգնումն էլ որոշակի ժամանակ կպահանջի, մենք տեսնում ենք սառը պատերազմի նշաններ, սակայն կշարունակենք սկզբունքային արտաքին քաղաքականություն վարել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2512 անգամ
Լրահոս
Թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան վիրավորներ Թուրքիան չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Պարագվային՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ» «Արա՛, դու ուզում ես մեզ հանես փողոց, որ կրակե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) #ՀԻՄԱ Հայտնի է՝ ովքեր են պատրաստվում պատժել Նիկոլին, դրա համար հիստերիայի մեջ է ընկել․ Կյուրեղյան (video) «Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հնչեցնում եմ ահազանգ․․․ սրանք տանում են ցնցումների, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի սպառնալիքների հետևից ե՞րբ են գնալու իրավապահները․ Սամվել Հակոբյան (video) Տան վարձերը թանկացել են՝ հասնելով մոտ 800 եվրոյի Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am