Ի՞նչ ստացան մոսկովյան հանդիպումից Ռուսաստանն ու Հայաստանը

Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Մոսկվա, ֆորմալ տեսանկյունից նվիրված էր երկու երկրների 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Սակայն գործնականում, այցը կարևոր էր երկու կողմերի համար մի շարք այլ հանգամանքներով ևս: Նախ Փաշինյանը առաջին արտասահմանյան երկրի ղեկավարն էր, ով այցելեց Մոսկվա ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ: Ավելին, համատեղ հայտարարության մեջ նշվեցին դրույթներ, որոնցով Հայաստանն իր քողարկված աջակցությունը ցույց տվեց Մոսկվայի գործողություններին: Ավելին, հայտարարության մեջ կային դրվագներ, որտեղ մերժում էին պատժամիջոցների գործողությունները, ինչը նույնպես կարելի է գնահատել որպես Հայաստանի կողմից քսղարկված աջակցություն Մոսկվային:

Այլ կերպ ասած, Բելառուսից հետո, Հայաստանը դարձավ երրորդ երկիրը ԵԱՏՄ տարածքում, որը քողարկված ձևով աջակցեց Մոսկվայի գործողություններին Ուկրաինայում: Ճիշտ է, այն բացահայտ բնույթ չի կրում, ինչպես Բելառուսի դեպքում է, սակայն չկա այլ ԵԱՏՄ տարածքի երկիր, որ այս պահին գոնե քողարկված ձևով աջակցեր Մոսկվային: Հիշեցնենք, որ Ղազախստանը քողարկված ձևով հանդես եկավ մի շարք հակառուսական քայլերով, իսկ Տաջիկստանից և Ղրղզստանից ձեն չկա Մոսկվային աջակցության մասին: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այդ երկրի ԶԼՄ-ները բացահայտ հակառուսական գիծ են որդեգրել, իսկ պաշտոնական Բաքուն այն երկրների շարքից է, ով համաձայնվել է մեծացնել գազի և նավթի արտահանման ծավալները դեպի Եվրոպա: Հիշեցնենք, որ նման քայլ կատարելուց հրաժարվեցին Իրանը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հայաստանը գոնե ֆոնային կերպով աջակցեց Մոսկվային իր համար ծանր վիճակում գտնվելու ընթացքում:

Իսկ ի՞նչ ստացավ Հայաստանը դրա դիմաց, դեռ տեսանելի չէ, թեև Փաշինյանի պարագայում դա զարմանալի չէ: Քանզի նա գրեթե բոլոր ուղղություններով միայն Հայաստանի սակավաթիվ քաղաքական ռեսուրսները մաշեցնելով է զբաղված, դրա դիմաց չստանալով գրեթե ոչինչ: Դա վերաբերվում է թե Ադրբեջանի հետ հարաբերություններին, թե Թուրքիայի հետ «երկխոսությանը», թե Բրյուսելի հետ հարաբերություններին, և թե Մոսկվայի հետ իր քաղաքականությանը:

Իսկ այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման հարցը, դա չնչին դրույթ կարելի է համարել: Մանավանդ, որ Մոսկվայի կողմից ակնարկվում է, որ Ղարաբաղի հետագա ճակատագիրը հետագայում մեծապես կախված է լինելու իրենից, այլ ոչ թե Հայաստանից:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հանդիպման հրապարակային մասում տեսանելի էին ռուսամետ դրույթները, սակայն ոչինչ չկար հայամետ թեզերի վերաբերյալ, բացի ոչինչ չասող ձևակերպումներից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Իրինա Յոլյանին չընտրեցին Ռոբերտ Քոչարյանին այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ես ok եմ, թող մեզ կախաղան հանեն․ Փաշինյան (video) Լեզվակռիվ լրագրողի ու Փաշինյանի միջև․ «Ալիևին ինչի՞ չեք կզացնում» (video) Ես սարսափեցի․ Ճամբարակում զինվորի դիակը դեռ տուն չէին բերել, կողքին Նիկոլը խրախճանք սկսեց․ Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video) Փաշինյանը նորից «խանգարմունքի մեջ ընկած հարձակվեց ԱԱԾ-ի վրա» (video) ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video) Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video) ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video) Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել «Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video) Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am