Արա Այվազյանը մեղսակից և պատասխանատու է․ Ազատության հրապարակը դավաճանությունը «չի կտրում»

 

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ հայկական զորքի հայելային ետքաշումը տակտիկական սխալ է եղել։ Նախկին նախարարը նաև ասել է, որ զորքերի հայելային հետքաշման մասին ինքը բացասական կարծիքը հայտնել է Նիկոլ Փաշինյանին և դրանից ընդամենը ժամեր անց հրաժարական է տվել:

Անդրադառնալով Ադրբեջանի առաջադրած 5 պահանջներին՝ Արա Այվազյանն ասաց, որ Ադրբեջանի պահանջն առաջին հերթին վերաբերում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն. «Իսկ ինչու՞ մենք նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ինքը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը»։

«Իմ պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել, եւ, եթե խելամիտ վարվենք, ապա կարող ենք նվազագույնը ապահովել»,-հայտարարել է նախկին նախարար Արա Այվազյանը, որը, ինչպես ինքն է նշել, Ազատության հրապարակ է եկել հանդիպելու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին:
«Պատերազմով գործընթացը չի ավարտվել։ Այն փոշին, որ բարձրացվել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացը շարունակվում է։ Աշխարհքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, սա ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղեծրի մեջ է, այլ շատ ավելի լուրջ է։ Կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ բան է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում»,-ասել է Այվազյանը։
Նրա գնահատմամբ՝ ստեղծված վիճակը շատ ծանր է, սակայն  ճիշտ դիվանագիտության շնորհիվ Հայաստանը կկարողանա արդյունք ապահովել։
Արա Այվազյանի պահվածքը, ինչպես նախարարի պաշտոնից հրաժարական տալու, այնպես էլ Ազատության հրապարակում նոր բացահայտումներ անելու ընթացքում հիմնավոր չէ։ Ստացվում է, որ Այվազյանը դեմ է եղել զորքի հայելային հետքաշմանը, ինչի պատճառով էլ հրաժարական է տվել։ Իսկ ինչու՞ այդ մասին նա չհայտարարեց այն ժամանակ։ Չէ՞ որ մեր զորքի միակողմանի հայելային հետքաշումը պետական դավաճանություն էր։ Եվ եթե Փաշինյանն ու իր թիմը գնում էին նման քայլի, ապա Արա Այվազյանը իրավունք չուներ սահմանափակվել սոսկ հրաժարականի դիմումով։
«Ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել», - հրաժարականի տեքստում նշել էր Արա Այվազյանը։
Ասվածի մեջ կար անհամաձայնություն, սակայն չկար հստակություն, թե հատկապես ինչպես է դրսևորվել պետական շահի ոտնահարումը։
Թեպետ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո պետական շահի ոտնահարման ավելի մեծ փաստ չէր կարող լինել, սակայն Այվազյանը համաձայնել էր մնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի կազմում՝ իբրև ԱԳ նախարար։ Հետևաբար նա կրում է այդ ընթացքում տեղի ունեցած բոլոր հակապետական գործողությունների քաղաքական պատասխանատվությունը, որի չափաբաժինը Ազատության հրապարակ իջնելով չի կարող նվազել։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3104 անգամ
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am