Տնտեսական «բլիցկրիգ» ռուս-ուկրաինական ճակատում․ ԱՄՆ-ն կառգրավի՞ ռուսական կենտրոնական բանկի ակտիվները

 

Ժամանակակից պատերազմներն ունեն հստակ տնտեսական արժեք․ որքան մեծ է այդ արժեքը, այնքնան հուժկու է բախումը։
Տնտեսական աննախադեպ պատժամիջոցներով ուղեկցվող ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական արժեքը դեռևս հստակեցված չէ, բայց միանշանակ է, որ գինը նշանակալի է բոլոր կողմերի համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական բլից-կրիգի փորձը ձախողվել է։
«Ակնհայտ է, որ վերջին տարիներին տնտեսության համար հիմնական բացասական գործոնը եղել է արևմտյան երկրների պատժամիջոցները ։ Գաղափարն եղել է հետևյալը․ արագորեն խարխլեն մեր երկրի ֆինանսատնտեսական համակարգը, շուկաներում խուճապ առաջացնել, փլուզել բանկային համակարգը ,խանութներում ապրանքների լայնածավալ դեֆիցիտ առաջացնել»,- BBC-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ ղեկավարը։

Միաժամանակ Պուտինը խոստովանել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր ՌԴ-ում արձանագրված 17,5% գնաճը, շատ բարձր գին է, որ վճարում են Ռուսաստանի քաղաքացիները ։ Այդ կապակցությամբ նա կառավարությանը կոչ է արել աջակցել ՌԴ քաղաքացիներին՝ խթանելով ներքին պահանջարկը։
«Ռուսական տնտեսությունը և ֆինանսական համակարգը բավականին ամուր են կանգնած իրենց ոտքերի վրա: Կարծում եմ, որ մակրոտնտեսական ցուցանիշների պահպանման այս միտումը, տնտեսական բլոկի հանգիստ, ռիթմիկ, պրոֆեսիոնալ աշխատանքը մոտ ապագայում իրեն զգացնել կտա»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ այսօր կան որոշակի խնդիրներ, սակայն իշխանությունները հասկանում են բոլոր ռիսկերը։
«Իհարկե, կան խնդիրներ, հակառակ դեպքում ԿԲ-ի տոկոսադրույքը չէր հասնի 20 տոկոսի, բայց, ինչպես գիտեք, ԿԲ-ն որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, դա համահունչ է մակրոտնտեսական պարամետրերին»,- նշել է նա`հավելելով, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պատժամիջոցների ֆոնին ռիսկերը կարող են մեծանալ։

Նույն օրը Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծիք է հայտնել, որ արևմտյան պատժամիջոցներն ավելի ու ավելի են խաթարում ռուսական տնտեսությունը, և որ ՌԴ դեֆոլտը միայն ժամանակի հարց է։
«Դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը Եվրահանձնաժողովի նախագահ կրճատվել է 70 տոկոսով: Հարյուրավոր խոշոր ընկերություններ և հազարավոր փորձագետներ լքել են երկիրը: Ռուսաստանում ՀՆԱ-ն, ներկայիս կանխատեսումների համաձայն, կնվազի 11 տոկոսով»,- «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այս հայտարարությանն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Telegram-ի իր ալիքում նա գրել է, որ Ռուսաստանի դեֆոլտը կարող է վերածվել Եվրոպայի դեֆոլտի՝ և՛ բարոյական, և՛, հնարավոր է, նյութական, քանի որ ԵՄ ֆինանսական համակարգն այնքան էլ կայուն չէ։ 

«Սպասեք շարքային եվրոպացիների հզոր երախտագիտությանը հիպերինֆլյացիայի համար, որն այլեւս հնարավոր չէ վերագրել չար ռուսներին, խանութներում տարրական ապրանքների բացակայության և փախստականների ներհոսքի համար, որը կառաջացնի բռնի հանցագործության ալիք՝ էլ ավելի ծանր, քան ալբանականը»,- գրել է Մեդվեդևը։

Ի հավելումն ասվածի՝ Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ի փոխնախագահ Կառլ ֆոն Ռոհրը (Karl von Rohr) զգուշացրել է, որ Ռուսաստանից էներգառեսուրսների ներմուծումը սահմանափակելու դեպքում Գերմանիայում գնաճի մակարդակը կարող է հասնել 10%-ի։ 

Հիմնական խնդիրը, որն անխուսափելի կդարձնի ռուսական տնտեսության դեֆոլտը, արտաքին պարտքն է, որի վճարումը կիրառվող պատժամիջոցների հետևանքով դարձել է անհնար։
Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 59,5 միլիարդ դոլար, այդ թվում՝ արտաքին պարտատոմսերի գծով պարտքը՝ 38,97 միլիարդ դոլար։ ՌԴ Ֆինանսների նախարարությունը չի հայտարարել արտաքին պարտքի սպասարկումից հրաժարվելու մասին։ Սակայն, միջազգային ֆինանսական կազմակերպությունները պարտքի վճարումը պահանջում են դոլարով, իսկ Ռուսաստանն հայտարարել է, որ պարտքի մարման համար նախանշված գումարը կփոխանցվի ռուբլով, որը, ըստ Կրեմլի պաշտոնյաների, հանդիսանում է պարտավորությունների պատշաճ կատարում։ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ կառավարությունը կատարել է իր պարտավորությունները՝ վճարելով ռուբլով։
Մինչդեռ ֆինանսավորող բանկերն հայտարարել են, որ չեն ընդունում ռուբլով վճարումները, ինչն էլ ըստ որոշ կանխատեսումների կբերի դեֆոլտի։

Ըստ Oxford Economics խորհրդատվական ընկերության վերլուծության՝ Ռուսաստանին սպասվող պարտքային դեֆոլտը, ամենայն հավանականությամբ, վատթարագույններից մեկը կլինի պատմության մեջ և կարող է նույնիսկ հագեցնել նրան, որ ԱՄՆ-ն մշտապես կառգրավի ՌԴ կենտրոնական բանկի ակտիվները։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3145 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am