Կարելի՞ է վիրավորել հայ ժողովրդի պատմությունը. Սելինա Դողան

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը անդրադարձել է մեջլիսում քննարկման դրված նոր ներքին կանոնադրության նախագծին, որը մի շարք սահմանափակումներ է նախատեսում խորհրդարանում պատգամավորների ելույթների համար: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ Դողանը կարծիք է հայտնել, որ կանոնադրությունում կատարված փոփոխություններն իրականում նպատակ ունեն լռեցնելու փոքրամասնությունների խորհրդարանական ներկայացուցիչներին: Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունների կողմից մշակված և 18 կետից բաղկացած նախագծի համաձայն՝ խորհրդարանում «Թուրքիայի նախագահին, ազգային ժողովի նախագահին, նախագահական խորհրդին, նախագահողին ու պատգամավորներին վիրավորող, թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորող կամ մեղադրող» պատգամավորները կհամարվեն կարգազանց և կպատժվեն ժամանակավոր հեռացումով և աշխատավարձի 2/3-ի չափով պահումով: Անդրադառնալով նախագծի այդ կետին՝ Դողանը մասնավորապես ասել է. «Անկասկած, ոչ ոք չպետք է վիրավորի և չի կարող վիրավորել թուրք ազգի պատմությունն ու անցյալը: Շատ լավ, իսկ մյո՞ւս ազգերը: Օրինակ հայ ազգի պատմությունը կարելի՞ է վիրավորել»: Այս համատեքստում Դողանն առաջարկել է հանուն արդարության պատիժ սահմանել նաև սեռական խտրականություն և ատելության կոչեր պարունակող ելույթների համար: Հայ պատգամավորը նշել է, որ իշխող կուսակցությունը մեկ առ մեկ լռեցնում է ժողովրդական երկրին բնորոշ բոլոր կառույցները. «Մամուլը լռում է, ակադեմիկոսները լռում են, բիզնեսի աշխարհը լռում է, աշխատավոր զանգվածը լռում է, հասարակական կազմակերպությունները լռում են… Խոսում են միայն ընդդիմադիր պատգամավորները, նրանց էլ փորձում եք այս ներքին կանոնադրության փոփոխությամբ լռեցնել», - ասել է Դողանը: Անդրադառնալով նաև Ստամբուլում մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալության և կալանավորման դեպքին՝ պատգամավորը զարմանք է հայտնել, որ տարիներ շարունակ Թուրքիայում գործունեություն ծավալած իրավապաշտպան կառույցների ղեկավարները հանկարծ մի ակնթարթում վերածվեցին «ահաբեկիչների»: Հավելենք, որ նոր ներքին կանոնադրությունը պատիժ է սահմանել նաև այն պատգամավորների համար, որոնք Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական բաժանումները և բնակավայրերը կանվանեն սահմանադրությանը և օրենքներին հակասող անուններով: Այսպիսով, փաստորեն, թիրախավորվում են «Հայոց ցեղասպանություն» ու «Քուրդիստան» բառերը կիրառող պատգամավորները: Հուլիսի 18-ին տեղի ունցած քննարկման արդյունքում սահմանադրական հանձնաժողովը հաստատել է առաջարկված փոփոխությունների փաթեթի 4 կետերը: ermenihaber.am

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am