Մոսկվան շտապում է. Հետաքրքիր կոնֆիգուրացիա ԼՂ-ի շուրջ

Առաջիկա օրերին Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ օրերս ներկայացնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպումների շարքը, հայտնեցին. «Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան, ստեղծված միջազգային իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն»։

Ընդգծելով, որ այս տարի լրանում է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը՝ կառավարության մարտի 10-ի նիստում Փաշինյանը նշել էր, որ ապրիլին նախատեսված է իր այցը Մոսկվա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այցը նախատեսված է ` ապրիլի 19-ին: «Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Օրերս Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ այցը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում է. «Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»։

Ապրիլի 8-ին Ռուսաստանում էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Միրզոյանի հետ բանակցությունների բաց հատվածը սկսելիս Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ ռուսական կողմը շարունակելու է ապահովել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում մանդատի համաձայն։ «Ղարաբաղյան կարգավորման բարձր մակարդակի պայմանավորվածության երեք փաթեթ կա։ Խոսքը 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների մասին է։ Եվ մենք կշարունակենք այդ պայմանավորվածությունների կատարման ապահովումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության ապահովումը մանդատի համաձայն», - հայտարարել է Լավրովը։

Ըստ ամենայնի Մոսկվայում Միրզոյանը ռուսական կողմին ներկայացրեց ավելի վաղ առաջ Բրյուսելում եվրոպացիների նախաձեռնած Փաշինյան-Ալիև ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների մանրամասները։

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ կայքի՝ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ին Ռուսաստան կատարվելիք այցին, այդ թվում` երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը: «Նախարարները կարծիքներ են փոխանակել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններին՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանազատման շեշտադրմամբ: Շոշափվել են Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդության խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները:

Նույն օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, առաջին հերթին փետրվարի 22-ին կնքված Դաշնակցային գործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման համատեքստում: Շոշափվել են նաև տարածաշրջանային խնդիրների մի շարք ասպեկտներ, որոնք վերաբերում են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը:

Մոսկվան արագ եռակողմ փաստաթղթերի ստորագրման համատեքստում ձգտում է նոր՝ ամփոփիչ փաստաթղթերի ստորագրման հասնել: Վերջին օրերին, հատկապես, Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, Մոսկվան, կարծես մտավախություն ունի, որ կողմերը կարող են Արևմուտքի հովանու ներքո Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիր ստորագրել, ինչը ռուսական կողմի համար անընդունելի է:

Սպասենք զարգացումների, մանավանդ, որ Երևանի Ազատության հրապարկում էլ ընդդիմադիրները պայքարի մեկնարկ են հայտարարել՝ ի պաշտպանություն Արցախի: Հետաքրքիր կոնֆիգուրացիա է Մոսկվայի համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6018 անգամ
Լրահոս
Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am