Տեղի ունեցածն ապստամբության փորձ էր. Վարուժան Ավետիսյանը շնորհավորել է

 Վարուժան Ավետիսյանի  նամակը Ապստամբության, պատասխանատվության և հումանիզմի մասին 1) Ապստամբության իրավունքը բնական իրավունք է։ Այն ուղղակի կամ անուղղակի ձևակերպումներով ամրագրված է միջազգային իրավունքի ակտերով և գրեթե բոլոր պետությունների սահմանադրություններով։ Ապստամբության իրավունքի իրականացման անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ որևէ անհատ կամ կազմակերպություն յուրացնում է ժողովրդի իշխանությունը և խախտում մարդու հիմնարար իրավունքները։ Ապստամբությունը նաև ազատության տենչ ու արժանապատվություն ունեցող քաղաքացու պարտականությունն է։ Ապստամբությունը ժողովրդի իշխանությունն ուղիղ և անմիջական կերպով իրականացնելու ձև է։ Իրավագիտական և քաղաքագիտական տհասությամբ տառապողների համար հարկ է հատուկ շեշտել, որ ապստամբությունը նույնպես իրավական, սահմանադրական, ժողովրդավարական և քաղաքական պայքարի ձև ու միջոց է։ Ապստամբության ժամանակ քաղաքացիները չեղարկում են պետական կառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները, քանի որ նրանք այդ լիազորություններն օգտագործում են իշխանություն յուրացնելու ու իրավունքները խախտելու համար և դրանք իրականացնում են անմիջականորեն։ Բնականաբար՝ ապստամբ քաղաքացիներն առաջին հերթին ուղիղ ձևով իրականացնում են ռազմավարական որոշումների կայացման և բռնության գործառույթները՝ դրանք կիրառելով այդ գործառույթների իրականացման լիազորությունները յուրացրած պետական մարմինների և պաշտոնատար անձանց նկատմամբ։ 2) Իշխանությունը յուրացրած և հիմնարար իրավունքներ խախտող պաշտոնատար անձինք հանցագործներ են։ Երբ նրանք ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության մաս դարձած մարմնի պաշտոնյաներ են, ապա հանցագործ են իրենց պաշտոններն զբաղեցնելու փաստի ուժով։ Ապստամբ քաղաքացին հանցագործ պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կամ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելիս պարտավոր է վարվել այնպես, ինչպես իրավական ու ժողովրդավարական պետությունում պարտավոր է վարվել ոստիկանը հանցագործին չեզոքացնելիս։ Այսինքն՝ ապստամբ քաղաքացին բռնություն պետք է կիրառի միայն անհրաժեշտության դեպքում՝ ձգտելով արդյունքի հասնել առանց վնաս հասցնելու կամ հնարավորինս նվազ վնաս պատճառելով։ Սակայն, եթե առկա է դիմադրություն կամ դիմադրության ռեալ սպառնալիք, ապա ապստամբը կարող է կիրառել դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ծավալի և ինտենսիվության բռնություն, այդ թվում՝ կյանքից զրկել դիմադրողին։ Ուստի, եթե ապստամբ քաղաքացին գործում է այս շրջանակում, նա ոչ միայն անպարտ է օրենքի առաջ, այլև իրավունքով իրեն պատկանող լիազորությունները պատշաճ կերպով իրականացնող և իր պարտքը կատարող հասարակության անդամ է։ Նման իրավիճակում զոհերի պատասխանատուն իշխանությունը յուրացնողներն են։ 3) Բնավ պարտադիր չէ, որ քաղաքացիներն ապստամբության դիմեն միայն պայքարի բոլոր ոչ բռնի մեթոդները բազմիցս փորձարկելուց և դրանց ապարդյուն լինելու ակնհայտ ապացույցներ ձեռք բերելուց հետո։ Ժողովուրդը իշխանության կրող և իրականացնող բացառիկ ու միակ սուբյեկտն է՝ սուվերենը, և կարող է իր հայեցողությամբ ընտրել իր իշխանությունը հաստատելու ձևերն ու մեթոդները։ Իշխանությունը յուրացված լինելու հանգամանքը բավարար է, որ նա դիմի ապստամբության։ 4) Հայաստանում վաղուց առաջացել է ապստամբության իրավունքի իրականացման անհրաժեշտոււթյուն։ Կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ներառելով այլ քաղաքական ուժեր, քրեաօլիգարխիկ շրջանակներ և պետական մարմիններ ու պաշտոնատար անձինք, կազմավորել է հանցավոր համագործակցություն, որը. ա) կեղծիքով ու բռնությամբ յուրացրել է ժողովրդի իշխանությունը և համակարգված կերպով կոպտորեն ու զանգվածաբար խախտում է մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, ինչի պատճառով այդ կեղեքման հետևանքները համեմատելի են սպիտակ ցեղասպանության հետ, բ) իր կառավարումը պահպանելու նպատակով ազգային շահերի հաշվին սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը, վերածվել է նրա ռազմավարական կառավարմամբ գործող գաղութային վարչակազմի և այդ համատեքստում գործում է նաև Հայաստանի (Արցախը ներառյալ) հետ ռազմական հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի օգտին՝ փաստացի կատարելով դավաճանություն, ինչը ստեղծել է տարածքային ամբողջականության ու պետականության կորստի, ցեղասպանության և հայրենազրկման ռեալ սպառնալիք։ Միևնույն ժամանակ՝ կառավարող հանցավոր համագործակցությունը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ամեն, այդ թվում՝ բռնության և քաղաքացիների սպանության, գնով պահպանել կառավարումը։ Ուստի Հայաստանում քաղաքացին իր իշխանությունը հաստատելու, մարդու հիմնարար իրավունքները երաշխավորելու և պետականազրկումից, ցեղասպանությունից ու հայրենազրկումից խուսափելու համար այլ ելք չունի, քան ապստամբելը։ 5) Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած Սասնա Ծռերի գործողությունը (ինչի առիթով շնորհավորում եմ Սասնա Ծռերին, Ժիրայր Սէֆիլյանին, բոլոր քաղբանտարկյալներին և ազատատենչ ու արժանապատիվ քաղաքացիներին ու հայերին) ապստամբության փորձ էր։ Սասնա Ծռեր խմբավորման անդամներն ապստամբ քաղաքացիներ են, գործել են իրավունքին համապատասխան և անպարտ են օրենքի առաջ։ Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը հանցավոր համագործակցության ձեռքով իրականացվող հաշվեհարդար է։ Հանցավոր համագործակցության անդամները, այդ թվում՝ Սասնա Ծռերին քրեական պատասխանատվության ենթարկելու գործում ներգրավված իրավապահ մարմինների պաշտոնյաներն ու դատավորները ապստամբության ավարտից և ժողովրդի իշխանության հաստատումից հետո կանգնելու են Հայկական նյուրնբերգի առաջ։ 6) Այս ամենի հաշվառմամբ, ապստամբության իրավունքի համատեքստում հայաստանյան իրականության վրա իրավական և ժողովրդավարական պետությունների օրինակները և հումանիզմի սկզբունքներն ու գաղափարները մեխանիկորեն փոխադրելու և շահարկելու փորձերը ոչ այլ ինչ է, եթե ոչ օժանդակություն հանցավոր համագործակցությանը և նրա հանցավոր, դավաճանական ու ցեղասպան գործունեությանը։ Ապստամբ Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռեր խմբավորման խոսնակ 19-ը հուլիսի 2017թ.

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am