Սերժ Սարգսյանը որոշել է, թե ով կլինի վարչապետ

Սերժ Սարգսյանը նախօրեին Արմենիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցը դարձել է քաղաքական-հանրային քննարկումների թոփ թեման։ Ու չնայած հարցազրույցի գերակշիռ հատվածն ընդգրկում է արտաքին հարաբերությունները, որոնց մասին խոսելիս Սերժ Սարգսյանը թերեւս վերջակետ է դնում հակառուսական տրամադրություններին՝ ընդգծելով, որ ռազմավարական դաշնակցի փոփոխությունը վտանգավոր է, ինչպես նաեւ ծավալուն անդրադարձ կատարում ղարաբաղյան հիմնախնդրին՝ արձանագրելով, որ եթե 20 տարի էլ հարցը չկարգավորվի, ապա կարելի է մոռանալ փոզիջումային լուծումը եւ կթեւակոխենք վտանգավոր շրջան։ Այդուհանդերձ ամենահետաքրքրականը ներքին խնդիրներին անդրադարձն է եւ մասնավորապես ներիշխանական վերադասավորումների, 2018-ից հետո վարչապետի լինել-չլինելու հարցը։ Կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանը չնայած խնդրի ակտուալության՝ վարպետորեն շրջանցել է հարցը, 2018 թվականի վարչապետի վերաբերյալ հարցին, փաստացի կրկնել է նախկինում արված հայտարարությունները: Սերժ Սարգսյանն ասել է, որ երբեք չի պլանավորել, թե որտեղ է լինելու հաջորդ պահին: Միեւնույն ժամանակ նա ասել է, թե ի՞նչ կարեւոր է վարչապետի ով լինելը, եթե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում այլեւս անձը չէ որոշող, այլ խորհրդարանում իշխող մեծամասնությունը։ Տվյալ պարագայում կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ կարող է չլինել վարչապետ, սակայն այդ դեպքում նա կարող էր կարճ-կոնկրետ փակել հարցը՝ տեղի չտալով գուշակությունների, առավել եւս քննադատությունների, որոնք հնչում են իր ենթադրյալ ցանկությունների մասին։ Եւ ուրեմն կարող ենք հակառակ պնդումներ անել, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապեռ, եւ այս գլխից փափուկ բարձ է դնում հանրության գլխի տակ՝ հավաստիացնելով, որ ամենեւին էլ անձը կարեւոր չէ։ Իսկ ում համար պարզ չէ, որ Հայաստանում ցանկացած մոդել, ցանկացած համակարգ ձեւավորվում է անհատի «հագով»։ Սահմանասրական բարեփոխումների ժամանակ էլ հիմնավոր պնդումներ կային, որ Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությունը գրում է իր համար, որպեսզի վարչապետի պաշտոնում «հավերժացնի» իր իշխանությունը։ Այնպես որ իշխանության, առավել եւս Սերժ Սարգսյանի խոսքին հավատալն ամենամեծ մանկամտությունը կլինի։ Ուշագրավ անդրադարձ է եղել նաեւ տնտեսական խնդիրներին։Անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»: Սերժ Սարգսյանը, ինչպես տեսնում ենք, ի հեճուկս ներիշխանական լարմանը, պահել է թիմի միասնականությունը, չի փնովել Կարեն Կարապետյանին, որին չի հաջողվում ներդրումների խոստացած հոսքն ապահովել։Իսկ ամենաաբսուրդը ընտրությունները դրական լույսի ներքո ներկայացնելն է․«Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է», ասել է նա։ Եթե ռեյտինգային կոչվող խայտառակ ընտրակարգի ներդրումը Սերժ Սարգսյանը համարում է կարեւոր առաջընթաց, ապա մնացյալի մասին խոսելն ավելորդ է։ Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am