Մոսկվայի՝ հետին թվով «մեղայականը»

Փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը խզել են իրենց բոլոր կապերը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում, երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ ԵԱՀԿ ռուսաստանցի համանախագահը նոր դերակատարություն կստանա:

«Հարավային Կովկասում իրական վիճակը թույլ չի տալիս դադար տալ բանակցություններում: Պահանջվում են հետագա հետևողական քայլեր տարածաշրջանում երկարատև խաղաղությունն ու կայունություն վերականգնելու համար, քանի դեռ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների գործակցությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Հիմա, երբ սրվել են Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, և արևմտյան պետությունները այսպես ասած՝ դադարեցնում են ամեն տեսակ հարաբերությունները Մոսկվայի հետ, պարզվում է Մոսկվան պահանջվում է հետագա հետևողական քայլեր տարածաշրջանում երկարատև խաղաղությունն ու կայունություն վերականգնելու համար, մատնանշելով, որ դա հնարավոր չէ իրականացնել, քանի որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների գործակցությունը:

Հետաքրքիր է, իսկ Զախարովայի նշած մինչև փետրվարի 24-ն՝ ինչո՞ւ չէին կայանում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև շփումներ, ո՞վ էր դրան խանգարում: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ էր Մոսկվան Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու հարցում հիմնվել առավելապես Թուրքիայի հետ բանակցություններ ու պայմանավորվածություններ ձեռքբերելու վրա և այդ քաղաքականությունը վարեց հենց 44-օրյա պատերազմից սկսած և նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո:

Հիմա կարծես, Մոսկվան է խնդրում Արևմուտքին, որ վերականգնե՞ն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները... Հիմա էլ՝ Ուկրաինայում պատերազմի հիմքով, դա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են դեմ Մոսկվայի հետ շփումներ ունենալ, ու այստեղ միանգամայն կարելի է հասկանալ Վաշինգտոնի ու Ֆրանսիայի դիրքորոշումները:

Երեկ Զախարովան նաև նշել է, որ հատուկ լիազորություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր դերում, այն է ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով: «Նրա ուշադրության կենտրոնում կլինի նշված խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման: Ակնկալում ենք, որ Խովաևի ջանքերն աջակցություն կստանան Բաքվի և Երևանի կողմից: Բաց ենք մյուս շահագրգիռ դերակատարների հետ կառուցողական գործակցության համար»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Ապա Զախարովան հավելել է, որ Բաքվի առաջարկած «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների ձևավորման համար հիմնարար սկզբունքները» և դրանց Երևանի արձագանքը կոչված են ծառայելու որպես հիմք՝ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Այդ թեման քննարկվել է ապրիլի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցներում, ինչպես նաև դրանից մեկ օր առաջ Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանը հետ բանակցություններում և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում: «Ռուսաստանը լի է վճռականությամբ նպաստելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Այսինքն, Ռուսաստանի հետ եռակողմ 2 հայտարարություններով Լեռնային Ղարաբաղի խնդիրը «լուծված» է, ինչպես Ալիևն է պնդում, ու հիմա Մոսկվան Հայաստան-Ադրբեջան նոր հակամարտություն է հայտնաբերել, որի հարցերով զբաղվող նոր լիազորություններով դեսպա՞ն է նշանակել:

Որտեղի՞ց է առաջացել Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը և ինչո՞ւ է առաջացել 44-օրյա պատերազմից հետո եռակողմ փաստաթղթեր ստորագրելուց հետո: Եվ առհասարակ, Մոսկվան ո՞ւմ հետ է քննարկել «Հայաստան-Ադրբեջան հակամարտության» հարցում Ռուսաստանի ներկայացուցիչ նշանակելու հարցու:

Եթե ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափի գործունեության ուղղությունները փոխվել են, դա միայնակ Մոսկվան չէր կարող որոշել, եթե երկկողմ հարաբերություններում է հարցը դիտարկվում՝ Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան, դա այլ հարց է: Սակայն ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի, կամ այլ երկրի համանախագահն ինչպե՞ս է որոշվել, որ այլ գործառույթներով պետք է իրականացնի, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն ունի հստակ մանդատ, գործունեության հստակ ուղղություններ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6380 անգամ
Լրահոս
Բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել գլխավոր դատախազն ու իր ամուսինը էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձինք կաշառք են ստացել․ 4 անձ ձերբակալվել է Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Սասուն Միքայելյան, դու հին մարդ ես, կիմանաս. Հարություն Մնացականյան (video) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am