Ահաբեկչություն ահաբեկչության հետևից. Տարածաշրջանի մեծ ականը

Էրդողանը խոստանում է վրեժ լուծել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ երեկոյան տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 28, վնասվածքներ ստացել՝ առնվազն 68 մարդ: Իշխանությունները կատարվածը որակում են ահաբեկչական գործողություն։ Զոհվածների թվում նաև քաղաքացիական անձինք կան։ Ականատեսները հայտնում են, որ պայթյունի ձայնը լսելի է եղել ողջ քաղաքում: Ականապատ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ նրա կողքով անցնում էին զինվորականների տեղափոխող երկու ավտոբուսներ։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի և Գլխավոր շտաբի շենքերից ոչ հեռու։ Իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչական գործողություն, սակայն հստակ չէ, թե ովքեր են կանգնած այս հերթական ահաբեկչության հետևում՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) գրոհայիննե՞րը, թե՞ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Թուրքիայի իշխանություններն ասում են, որ այն լավ պատրաստված էր։ Պայթյունի պատճառով նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Ադրբեջան, իսկ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ Բրյուսել, որտեղ պետք է քննարկեր միգրանտների խնդիրները։ Պայթյունից ընդամենը մի քանի ժամ անց Էրդողանը հայտարարել է, որ նման միջադեպից հետո աճում է Թուրքիայի վճռականությունը՝ պայքարելու նման հարձակումների դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս։ «Թուրքիան չի քաշվի օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը ցանկացած պահի, ցանկացած վայրում ու ցանկացած առիթի դեպքում»,- ասվում է Էրդողանի հայտարարության մեջ: Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության նման հարձակումները, որոնք ուղղված են մեր ազգի միասնության և իրավահավասարության դեմ, միայն համախմբում են մեզ չար ուժերի դեմ պայքարում, ասել է Էրդողանը՝ հավելելով. «Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը չի քննարկվում, մենք կօգտագործենք մեր իրավունքներն ամենուր և միշտ, երբ անհրաժեշտ համարենք»,- ասել է նախագահը։ Էրդողանը նշել է, որ ահաբեկչությամբ թուրք ժողովրդին վախեցնելն անհնար է. «Մենք չենք շեղվի ահաբեկչության դեմ պայքարի ուղուց և կշարունակենք այն ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Մեր կրած զոհերը լցնում են մեր համբերության բաժակը»։ Թուրքիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտարարել է, որ նախնական տվյալներով Անկարայի ահաբեկչության հետևում կանգնած է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ Աշխարհը դատապարտում է Անկարայի ահաբեկչությունը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, որն առնվազն 28 մարդու կյանք է խլել, և խոստացել է աջակցել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում: «ԱՄՆ-ը կտրականապես դատապարտում է Անկարայում թուրք զինվորականների և քաղաքացիական անձանց վրա հարձակումը: Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Մենք հաստատում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի հետ մեր ամուր գործընկերությունը ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարում»,- հայտարարել է Թոները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը: Նա հույս ունի, որ Թուրքիայի մայրաքաղաքում 28 մարդու կյանք խլած հարձակման կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն: «Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ այդ ահաբեկչական հարձակումն իրականացնողները շատ արագ կենթարկվեն արդարադատության: Նա ի սրտե ցավակցություն է հայտնում զոհերի ընտանիքներին: ՄԱԿ-ն աջակցում է Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը այս ողբերգական պահին»,- ասվում է հաղորդագրությունում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կտրուկ դատապարտել է Անկարայում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նա ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և թուրք ժողովրդին։ Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Թուրքիայի հետ ուս ուսի կանգնած են ահաբեկչության դեմ պայքարում։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը և Թուրքիային հայտնել է իր աջակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: «Կառավարությունը խստորեն դատապարտում է այդ նոր ահաբեկչությունը: Ես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ առողջացում: Թուրք ժողովրդին ես ասում եմ. մենք, գերմանցիներս, կիսում ենք ձեր ցավը: Այդպիսի գործողությունների պատասխանատուների դեմ պայքարում մենք Թուրքիայի կողմն ենք»,- գրված է կանցլերի հեռագրում: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նույնպես հայտնել է իր ցավակցությունը զոհվածների հարազատներին: Անկարայում իրականացված ահաբեկչական գործողության պատճառով չեղյալ է հայտարարվել Թուրքիայի և ԵՄ 11 երկրների նախագահների ու վարչապետների հանդիպումը։ Գագաթնաժողովը ծրագրվում էր նվիրել Սիրիայում տիրող իրավիճակին և միգրացիայի հարցերին։ «Հանդիպումը չի կայանա՝ կապված Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ։ Թուրքիայի վարչապետի այցը չեղարկվել է»,- հայտնել է գործակալության աղբյուրը։ Հանդիպումը պետք է նախորդեր ԵՄ երկօրյա գագաթնաժողովին, որը ծրագրված է փետրվարի 18-19-ը։ Մինչև Անկարայի ահաբեկչությունը Անկարայի ահաբեկչությունը տեղի ունեցավ Սիրիայում Թուրքիայի ակտիվության ֆոնին։ Սա հերթական ահաբեկչությունն էր Թուրքիայում։ Հունվարին Ստամբուլում ահաբեկչության հետևանքով տասը մարդ զոհվեց, մեծամասամբ՝ զբոսաշրջիկներ, անցած տարվա հոկտեմբերին Անկարայում ահաբեկչությունը մոտ 100 մարդու կյանք խլեց։ Հատկանշական է, որ երեկ մինչև ահաբեկչությունը թուրքական Haber7 հեռուստաալիքը հայտնել էր, թե Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) զգուշացրել է երկրում ահաբեկչական նոր ակտեր իրականացնելու հնարավորության մասին։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են MIT-ում նրա աղբյուրները։ Հետախուզության տվյալներով՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ու նրա սիրիական թև «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) անդամները «ահաբեկչություններ են պատրաստում» Թուրքիայի միջազգային օդանավակայաններում։ Հաղորդվել էր, որ «ահաբեկչություններ նախապատրաստելու» համար Թուրքիայի տարածք են ներթափանցել PKK-ի ու PYD-ի 14 անդամներ։ Թուրքական կողմի պնդմամբ՝ ահաբեկչությունները հանդիսանալու են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսը հրետակոծելու պատասխանը։ Սիրիական ճգնաժամի ֆոնին դեռ երեկ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում էին միմյանց սուր քննադատել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական հանցանքներ գործելու շեմին է։ Ավելի վաղ թուրքական իշխանություններն արդեն Ռուսաստանին մեղադրել են ռազմական հանցանք գործելու մեջ՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում մարդասիրական օբյեկտներին հարվածելը։ Թուրքիան պատասխանելու է Սիրիայից եկող իր սահմանների սպառնալիքներին, հայտարարել է Էրդողանը Անկարայում՝ հանդես գալով շրջանային ղեկավարների ներկայացուցիչների առաջ: «Մեզ ասում են՝ դադարեցրեք հրետանային հարվածները՝ ուղղված «Դեմոկրատական միություն» կուսակցության ու «Ժողովրդական պաշտպանության» ուժերի դեմ: Կներեք, բայց մենք դրա մասին անգամ չենք էլ մտածում: Ով էլ Թուրքիայի ուղղությամբ ականանետերից արկեր արձակի, ավելի շատ պատասխան կստանա մեր կողմից»,- ասել է նա: Էրդողանը նաև հայտարարել է, թե «Թուրքիան չի թույլատրի, որ իր հարավային սահմանի մոտ նոր Քանդիլ (քրդական շրջան Հյուսիսային Իրաքում) առաջանա»: Նա նաև հավելել է, թե նրանք, ովքեր կապ չեն տեսնում «Դեմոկրատական միության» ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության միջև, ագրեսիա են ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ: Մինչդեռ Մոսկվան «բացարձակ բեսպրեդել» է որակել Սիրիայում Թուրքիայի գործողությունները: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Սիրիային աջակցող միջազգային խմբի կողմից մյունխենյան հայտարարությունների ընդունման ու ստորագրման պայմաններում, երբ բոլոր երկրները միտված են բռնության դադարեցմանը, Թուրքիան իր սահմանից կրակում է բնակավայրերի վրա, այնտեղ ուղարկում է փող, մարդկանց, նյութատեխնիկական միջոցներ»։ Զախարովան հավելել է, որ այդ ամենի պատճառն այն է, որ Անկարան չի կարողանում հաշտվել, որ այդ շրջաններն ազատագրվել են ահաբեկիչներից։ Մետաքսյա  Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am