Արցախի նախագահի ընտրություններ. 28 պատգամավոր կքվեարկի Բակո Սահակյանի օգտին, 4-ը՝ Էդուարդ Աղաբեկյանի

Արցախի Հանրապետության խորհրդարանում հրավիրված հատուկ նիստում, որտեղ պետք է ընտրվի Հանրապետության նախագահ, մասնակցել է 32 պատգամավոր, 1-ը բացակայել է։ «Ազատության» փոխանցմամբ՝ 28 պատգամավորներ նախապես հայտարարել են, որ քվեարկելու են Բակո Սահակյանի օգտին, իսկ 4 պատգամավոր կքվեարկի ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանի օգտին։ Խորհրդարանում ելույթով է հանդես եկել նախագահի թեկնածու, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, խորհրդարանում «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։ Նա խոսել է ապրիլյան իրադարձություններից ու նշել, որ, մինչ ապրիլյան իրադարձությունները, քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների հարցն ու այնտեղ կառավարման մոդելի փոփոխության հարց չի եղել, հետո է ներառվել։ Նախագահի ընդդիմադիր թեկնածուն վտանգավոր է համարել, որ փորձ է արվում խմբակցությունների կողմից, ովքեր առաջադրել են Բակո Սահակյանին, նրան անփոխարինելի դարձնելը։ Նա նշել է, որ դա սխալ է ու պետության ղեկավարը պետք է պարբերաբար փոխվի։ Էդուարդ Աղաբեկյանը խոսել է նաև արտաքին քաղաքականությունից՝ պնդելով, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ։ Նախագահի թեկնածուն ընդգծել է, որ Արցախը պետք է շարժվի «Ազգ-բանակ» մոդելով։ Ելույթով է հանդես եկել նաև գործող նախագահ Բակո Սահակյանը, որը շնորհակալություն է հայտնել այն պատգամավորներին, ովքեր իր թեկնածությունն են առաջադրել։ Նա նշել է, որ պատարստ է կրկին ստանձնել նախագահի լիազորությունը, քանի որ հասկանում է՝ Ղարաբաղին կայունություն է պետք։ Բակո Սահակյանը խոսել է իր ղեկավարծ տարիների ընթացքում եղած ձեռքբերումներից, նշել է, որ պետությունը պաշտպանական ոլորտին մեծ տեղ  է տվել ու կշարունակի նույն գործելաոճը։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am