Փոխել բանակցողին՝ հեռացնելով Փաշինյանին․ Ալիևը չի ասել, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունի

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններից հետո, երբ նա բաց տեքստով հայտարարեց, թե Արցախի հարցում մենք կարող էինք նույն վիճակն ունենալ՝ առանց պատերազմի, հետևաբար նաև առանց զոհերի և վիրավորնների, մնում է միայն մեկ քայլ։ Անահապաղ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, թեկուզ միայն նրա համար, որ փոխվի Հայաստանի անունից բանակցություններ վարողը։

Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը, թե ինքը մեղավոր է հազարավոր զոհերի ու վիրավորների համար, պատասխանատվությունից ազատվելու հիմք չի կարող հանդիսանալ։ Բայց հիմա խնդիրն ավելի լուրջ է, քան Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին պատասխանատվության ենթարկելն ու մեղադրելը։ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ իրեն Բրյուսելում պարտադրվել է իջեցնել Արցախի հարցում կարգավիճակի նշաձողը, և ինքն այլ տարբերակ չունի, քան հարմարվել այդ պահանջի հետ։ <<Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:

Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին: Եվ սա չանելն է իմ իրական մեղքը, և մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը՝ դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա>>,- հայտարարել է Փաշինյանը:

Բայց մեր պետության ու ժողովրդի համար իրավիճակի բարդությունը չի սահմանափակվում այն ամենով, ինչ տեղի է ունեցել։ Պարզվում է՝ վատթարագույնը դեռ առջևում է։ <<Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել>>,- հայտարարել է Փաշինյանը։

Ճիշտ այն պահին, երբ Ազգային ժողովի դահլիճում Նիկոոլ Փաշինյանը արտասանում էր վերոնշյալ ճառը, Բաքվում Ալիևը նույն թեմայի մասին էր խոսում՝ նշելով, որ Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ համոզվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին, ըստ Ալիևի, Փաշինյանի հետ Բրյուսելում ինքը Ղարաբաղի հարց չի քննարկել, որովհետև նման հարց չկա։ «Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպման վերջնական հայտարարությունում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է. Ադրբեջանն ընդդիմանում էր դրան: Չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա ևս բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծված է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իրենք քննարկել են բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը ու, որ կարևոր է, Հայասատանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։
Հատկանշական է, որ Ալիևը չի ասել, թե Ադրբեջանը ևս Հայաստանից տարածքային պահանջներ չունի։

Այլևս փաստ է, կայացած իրողություն, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ ցավոտ հայտարարությունը լինելու է ստորագրված նոր թղթի մասին, որտեղ հնարավոր է Զանգեզուրն այլևս մերը չի լինելու, իսկ Երևանում իրավունքի ուժով ծածանվելու են թուրքական դրոշներ։ Եթե անգամ չենք կարող հույս դնել միջազգային հանրության վրա, և մենք մենակ ենք այս կռվում, թեկուզ միայն ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ պարտավոր ենք կատարել առաջին քայլը՝ փոխել բանակցողին՝ հեռացնելով Փաշինյանին։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3038 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ» Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար Իսրայելը հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական նավերին հարվածելու մասին Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր Իսրայելը մի կոճակ կարող էր սեղմել ու Հայաստանը ոչնչացնել․ ո՞նց եք նման բան թույլ տալիս․ Արշակ Կարապետյան (video) Պատասխան եք տալու, «փսլնքոտնե՛ր»․ Բագրատ Սրբազանին եք պատասխան տալու․ Խաչիկ Մանուկյան (video) Սա ի՞նչ սարսափ է Սրբուհի Գալյա՛ն, դու ի՞նչ իրավունքով ես սպառնում մարդկանց․ Նարինե Դիլբարյան (video) «Ու՞մ եք խաբում՝ Նիկոլը և Աննան բաժանվել են, որ չընտրվի, ունեցվածքը պահեն, միասին փախնեն երկրից» (video) Հենց հիմա հատիկ-հատիկ թվարկում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը զրոյից ինչ է ստեղծել. Մեսրոպ Եսայան (video) «Նիկոլը վախեցած զանգելու է Ալիևին, խնդրի՝ մի քանի զենք ցույց տա, խաբի ժողովրդին»․ Անժելա Թովմասյան (video) «Դուք ձեր հոդվածներով ձեր օրոք կդատվեիք»․ Փաշինյանի անկանոն վիճակն ու արձագանքը (video) «Շտապ. Ի՞նչ է արել Նիկոլն իր թիմի հետ մեկ տոննա կոկայինը» (video) Իր թիմակցի ու կնոջ աշխատավարձի հարցից Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց (video) Խայտառակ վատ եք անում այդ գործը․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am