Ալիևը նորից գաղտնազերծեց. Փաշինյանն ընդունել է, մնում է լուծել ռուսների հարցը

Հայաստանի պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ըստ էության այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք աշխարհում չի չեղարկել, և այն ուժի մեջ է», - շեշտեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «Ցավոք սրտի, գիտեք, որ համանախագահող երկրների միջև հակասությունները այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որ նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ վակուում առաջանա այդ առումով, բայց երկկողմ ձևաչափ գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել», - այսօր խորհրդարանում պարզաբանեց Միրզոյանը։

Լավրովի այս հայտարարությունից օրեր անց Ֆրանսիան վերահաստատեց իր լիակատար հանձնառությունը՝ ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ապա ԱՄՆ-ն հայտարարեց` պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև իր ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև կայացած հեռախոսազրույցին՝ հայտնելով, որ այն տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է, և արձանագրվել է նաև երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով Բրյուսելում՝ այն է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրի ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ պատկերացումները երկու կողմերի», - հավելել է Միրզոյանը։

Նկատենք, որ Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է, որ չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբին տրված մանդատը դե յուրե դեռ ուժի մեջ է մնում, դե ֆակտո այն արդեն անվավեր է համարվում: Իսկ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարն էր ասել, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում: Չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբին տրված մանդատը դե յուրե դեռ ուժի մեջ է մնում, դե ֆակտո այն արդեն անվավեր է համարվում, հայտարարել է Ադրբեջանի նախագահն այս տարվա առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված նիստում: Ալիևը կրկին ընդգծել է, որ Ադրբեջանն ինքնուրույն է լուծել հակամարտությունը ռազմաքաղաքական ճանապարհով: Նա նշել է, որ մինչև 44-օրյա պատերազմը Մինսկի խումբը 28 տարի աշխատել է և այդ ընթացքում հարյուրավոր այցեր կատարել Ադրբեջան ու Հայաստան՝ գրանցելով զրո արդյունք:

«Հետպատերազմյան շրջանում՝ մինչև ռուս-ուկրաինական բախումը, մենք հայտնել ենք մեր կարծիքը այս հարցի կապակցությամբ: Մեր արտգործնախարարը միջազգային տարբեր հարթակներում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ, և նրանց հարցրել ենք, թե ինչով են մտադիր զբաղվել: Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Ադրբեջանի տարածքում չկա ու չի կարող լինել Լեռնային Ղարաբաղ վարչական միավոր: Ասեք մեզ, խնդրում եմ, թե ինչով եք զբաղվելու, որպեսզի մենք էլ մեր կարծիքն ասենք: Ավելի քան մեկ տարվա ընթացքում այս հարցի վերաբերյալ մենք ոչ մի առաջարկ չենք ստացել: Ներկայումս Մինսկի խումբը՝ համանախագահների ձևաչափով, փաստացիորեն անգործունակ վիճակում է: Այս մասին արդեն հայտարարում են համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս պարագայում խմբակային գործունեության մասին, իհարկե, խոսք լինել չի կարող», - նշել է Ալիևը։

Նա միաժամանակ համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն՝ որպես ազդեցիկ միջազգային կառույց, կարող է դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Այս համատեքստում նա կարևորել է նաև Եվրամիության դերը՝ հիշեցնելով անցած տարվա դեկտեմբերին և անցած շաբաթ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ իր և Հայաստանի ղեկավարի հանդիպման մասին: Ալիևը հատուկ ընդգծել է, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ չկա հակամարտություն եզրույթը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը: «Այժմ Եվրամիությունը զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ, և այդ հարցերը քննարկվել են ապրիլյան վերջին հանդիպման ժամանակ: Ինչպես գիտեք, Ադրբեջանը հինգ կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել, և հայկական կողմը դրական է արձագանքել դրան, ու այդ մասին հայտարարություններ հնչել են մինչև բրյուսելյան հանդիպումը: Իսկ Բրյուսելում ես ցանկացա մեկ անգամ էլ ինձ համար համոզվել և պարզեցի, որ Հայաստանը ընդունում է այդ հինգ սկզբունքները: Այսպիսով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, և Հայաստանը հրաժարվում է տարածքային պահանջներից», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

Տարածաշրջանում խաղաղության հասնելու համար Ալիևը կարևորել է նաև վերջերս ձևավորված 3+3 ձևաչափը՝ Կովկասի երեք երկրների և նրանց հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։ Չպետք է ժամանակ կորցնել, անհրաժեշտ է կազմակերպել այս ֆորմատով երկրորդ հանդիպումը, ասել է Ադրբեջանի նախագահը՝ խորհուրդ տալով Հայաստանին համագործակցել հարևանների հետ. «Հայաստանի համար սա գուցե վերջին հնարավորությունն է: Կա՛մ երկիրը կզարգանա, կա՛մ ավելի ծանր վիճակում կհայտնվի: Իսկ զարգացման համար, կրկնում եմ, նախ և առաջ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»։

Ադրբեջանի նախագահը նաև զգուշացրել է արտաքին աշխարհին զենք չտրամադրել Հայաստանին՝ ընդգծելով, որ Բաքուն դա կդիտարկի որպես ոչ բարեկամական քայլ։ Թե կոնկրետ որ երկրին է ուղղված այս քննադատություն-պահանջը, Ալիևը չի հստակեցրել, սակայն ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ նա նույն թեմայով հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա: Հարց է ծագում՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան փող: Ուստի, եթե Հայաստանի զինմանը տրամադրվեն գումարներ, մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ ու համապատասխան արձագանք կտանք»։

Այսինքն, Ալիևի երեկվա հայտարարություններից կարելի է հասկանալ, որ ինքն ու Փաշինյանը Բրյուսելում պայմանավորվել-վերջացրել են, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության հարց չկա ու չի կարող լինել, Փաշինյանն ընդունել է Ադրբեջանի 5 կետերը:

Ի՞նչ է մնում... լուծել ՌԴ խաղաղապահների հեռացման հարցը, դա էլ ըստ երևույթին՝ Փաշինյանի ու Ալիևի համար, ժամանակի հարց է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2695 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am