Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս

Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս: Ճիշտ է նա դա ուղիղ ձևով չնշեց, սակայն նրա այն թեզը, թե միջնորդները «...հորդորում են Հայաստանին մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը... հակառակ դեպքում նրանք չեն աջակցի Հայաստանին ու Արցախին...»՝ դիվանագիտական լեզվից թարգմանած ժողովրդականի նշանակում է հետևյալը, եթե հայերը չհրաժարվեն Լեռնային Ղարաբաղից, ապա պատերազմը կլինի անխուսափելի, որտեղ Հայաստանը դաշնակից չի ունենա:

Այլ կերպ ասած, Փաշինյանը հայ ժողովուրդին «այլընտրանք է» առաջարկում, կամ հրաժարվել Արցախից, կամ էլ Հայաստանը հայտնվելու է կործանման եզրին:

Ոչ մի խոսք, թե ինչպես նրան հաջողվեց ընդամենը չորս տարվա ընթացքում կործանել Արցախն ու կործանման եզրին կանգնեցնել Հայաստանը: Փաշինյանն սակայն կրկին հույս ունի հենվել հանրության ամենաթերզարգացած հատվածի վրա, միաժամանակ վախեցնելով հանրության մեծ մասին, եթե Արցախից չհրաժարվենք, ապա կկորցնենք Հայաստանը:

Փաշինյանը երեկ փաստացի կրկնեց 1997-ի Լևոն Տեր-Պետրոսյանի թեզը, որ «...եթե չզիջենք փոքրը, ապա կկորցնենք մեծը...»:

Բայց այն ժամանակ՝ 1997-ին, մեր հանրությունը վախեցած չէր, բանակը նոր էր հաղթանակ տարել պատերազմում: Մինչդեռ այսօր պատկերն բոլորովին այլ է: Չորս տարվա ընթացքում երկիրը պառակտվեց «սևերի» և «սպիտակների», կազմալուծվեց բանակը, որի արձանագրումն եղավ վերջին պատերազմում, իսկ պատերազմի արդյունքում Թուրքիային հաջողվեց փոփոխել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան: Իսկ ռուս-ուկրաինական պատերազմը, վերջակետ դրեց Մինսկի ֆորմատի շուրջ բանակցային գործընթացին:

Այս ամենից հետո խիստ դժվար է լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագայի մասին կանխատեսումներ անելը: Մանավանդ, որ հանրության մի զգալի մասը, նույնիսկ այսօր գտնվում է միջնադարյան խավարային պատկերացումների մեջ և չի էլ հասկանում, թե ինչ անդունդի մեջ է գլորվում Հայաստանը:

Սա է իրավիճակը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ Իրինա Յոլյանին չընտրեցին Ռոբերտ Քոչարյանին այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ես ok եմ, թող մեզ կախաղան հանեն․ Փաշինյան (video) Լեզվակռիվ լրագրողի ու Փաշինյանի միջև․ «Ալիևին ինչի՞ չեք կզացնում» (video) Ես սարսափեցի․ Ճամբարակում զինվորի դիակը դեռ տուն չէին բերել, կողքին Նիկոլը խրախճանք սկսեց․ Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video) Փաշինյանը նորից «խանգարմունքի մեջ ընկած հարձակվեց ԱԱԾ-ի վրա» (video) ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video) Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video) ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video) Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել «Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am