Նժդեհի եղբոր դուստրը դեռ փողոցում է.../տեսանյութ/

«16 դիմում` նախագահին և 3 դիմում առաջին տիկնոջը…պատասխան չկա: Ես խաբված ու հոգնած` դեռ փողոցում եմ»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 78 ամյա Էմմա Սահակյանը: Նշենք, որ  Էմմա Սահակյանը Գարեգին Նժդեհի եղբոր դուստրն է և արդեն 4 տարի քնում է նախագահական նստավայրի դիմաց: Էմմա Սահակյանի ունեցվածքը` մահճակալն է, որի վրա քնում է,  և հագուստները, մինչ նա բավականին հետաքրքիր հիշողություններ ունի: Տիկին Էմման շատ գեղեցիկ կյանք է ունեցել: Իր պատմելով՝  քրոջ աղջիկը խլել  է իր բնակարանն ու ողջ ունեցվածքը: Էմմա Սահակյանի խոսքով`  քույրը առաջարկել է վաճառել տունը, տեղափոխվել  միասին ապրելու, որպեսզի խնամի քրոջը, պայմանով, որ տունը կնվիրի Էմմային: Սակայն, քրոջ մահից հետո փաստաթղթերի կեղծման  արդյունքում  նրան զրկել են ամեն ինչից: Էմմա Սահակյանը վերջերս առողջական բավականին լուրջ խնդիրներ է ունեցել և բուժում է ստացել սրտաբանական հիվանդանոցում: 76 ամյա տարեց կինը չի հասկանում, ո՞րն է իր մեղքը: Դաժան ձմեռը հաղթահարելուց հետո, դեռ հույս ունի որ կյանքի վերջին տարիները կանցկացնի սեփական տանիքի տակ: Նա ամեն օր դիմավորում և ճանապարհում է նախագահին ուղեկցող շարասյունը, սակայն այդպես էլ ուշադրության չի արժանանում: Ա.Ավագյան Մանրամասները` տեսանյութում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am