Նիկոլ Փաշինյանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը

Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ արտգործնախարարների ասուլիսի ժամանակ հնչեց սենսացիոն տեղեկություն։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այսպես կոչված, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները ռուսատյացության տենդով տարված՝ չեղարկել են նաև ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք ՌԴ-ի հետ չեն շփվի այդ ձևաչափում: Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի կարգավորման հարցում շահերը, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է։ Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր»,–հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Սա ոչ մի լավ բանի մասին չի հուշում, բայց փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել ու համապատասխան հետևություններ անել։

Ուշագրավ է, որ Լավրովն իր խոսքի տողատակում քննադատում էր ՀՀ իշխանություններին՝ Բրյուսելում Արևմուտքի ու Թուրքիայի հետ խաղեր տալու, հակառուսական դաշտում հայտնվելու համար՝ ակնարկելով, որ դա հակահայկական ու մասնավորապես՝ հակաարցախյան վարքագիծ է, և որ Կրեմլն, անկախ ամեն ինչից, կպաշտպանի ՀՀ ու ԱՀ շահերը, քանզի դա ՌԴ–ի շահերից է բխում։

Ուշագրավ է նաև այն, որ Լավրովն ակնարկում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փլուզմանը նպաստել է նաև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Փաշինյանի բրյուսելյան այցն է կատալիզատորի դեր կատարել փլուզման հարցում։

Բանն այն է, որ Բրյուսելի հովանու ներքո Ալիևի հետ «խաղաղության պայմանագրի» ստեղծման աշխատանքների մեկնարկի, սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ պայմանավորվելով՝ Փաշինյանը դեմոնստրատիվ ձևով ցույց է տվել, որ իր համար ընդունելի է «ռուսաֆոբների» միջնորդական առաքելությունը։

Լավրովը նիկոլենց հիշեցնում է, որ սահմանազատման ու սահմանագծման թեմայով համաձայնությունը դեռևս Սոչիում է կայացվել և միայն ՌԴ–ն կարող է իրական աջակցություն ցուցաբերել այդ հարցում ու պետք չէ արևմտաթուրքական ուժերի գիրկը նետվել՝ նսեմացնելով Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունների դերը։

Եվ այսպես, ԵԱՀԿ Մինսկի խումբը գործնականում դադարեցրել է իր գոյությունը, ինչը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։

Թուրքիան ու Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էին Արցախի հարցը տանել այլ հարթակներ ու փլուզել Մինսկի խմբի ձևաչափը, սակայն դա չէր ստացվում իրենց մոտ։ Այն, ինչ չէր ստացվում մինչև 2018–ը ստացվեց 2018–ից հետո՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։

Փաշինյանն իր քաղաքականությամբ նախ փակուղի մտցրեց հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը՝ դրանով իսկ բերելով պատերազմ։ Նիկոլական պատերազմում հայկական կողմի պարտվելուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմի լեզուն երկարեց, ու նրանք սկսեցին զրոյացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը՝ հայտարարելով, որ Ղարաբաղի հարց այլևս չկա։ Ադրբեջանաթուրքական այդ ձևաերպումներին 2020–ի նոյեմբերի 10–ից սկսած ձայնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։

Փաշինյանի հակաարցախյան քարոզչությունն ու Թուրքիայի հետ խաղերն, իրոք, անիմաստ են դարձնում Մինսկի ձևաչափը։ Ասել է թե՝ Փաշինյանը բանակցությունները փակուղի մտցնելով, պատերազմ ու պարտություն բերելով՝ մեծապես նպաստեց Արցախի հարցով Մինսկի խմբի ձևաչափի փլուզմանը։ Ձևաչափի փլուզումը նշանակում է՝ Հայաստանն ու Արցախը դարձնել թեժ մրցակցության գոտի աշխարհի հզորների միջև՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Նիկոլն աճուրդի հանեց Հայաստանն ու Արցախը՝ հանուն իր անձնական շահերի՝ «Կա՛մ ես կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանն ու Արցախը չեն լինի» տարբերակով։ Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am