Ռուսաստանի վերջնագիրը հստակ է, որն է լինելու մեր պատասխանը

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: «Ես կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերեն լեզուն) որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներով աշխատելու արգելքի մասին հարցը: Ինչպես հայտնի է 2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ ՌԴ պետդումայի խոսնակը փաստորեն, առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերենին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: Պատվիրակության կազմում Մոսկվա մեկնած Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ հենց հանդիպման ժամանակ հակադարձել է Վոլոդինին` պնդելով, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա: Արա Բաբլոյանն էլ  ըստ մամլո խոսնակի՝ տեղում հակադարձել է իր գործընկերոջը և ասել, որ նման հարց ՀՀ օրակարգում չի սպասվում: «Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»,-ասել է Արսեն Բաբայանը։ Սա է այն ամբողջ կռիվը, որը տվել են հայ քաղաքական գործիչները ի պատասխան ռազմավարական դաշնակիցների նվաստացնող առաջարկին: Այն պարագայում, երբ ռուսական կողմը խնդիրը շատ կոնկրետ ու հստակ է դնում` կամ ռուսերենը Հայաստանում ունենում է պաշտոնական կարգավիճակ, կամ էլ` ձեր վարորդները զրկվում են Ռուսաստանում աշխատելու իրավունքից: Եթե հարցը հրապարակային մակարդակում այսպիսի սրություն է ստացել, պատկերացնել կարելի է` Մոսկվան ինչպիսի ճնշումներ է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա: Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու քննադատություններին մարդ չմնաց, որ չպատասխաներ: ՀՀ մանր ու միջին րեն քաղգործիչներ հոխորտում էին Սվիտալսկու վրա՝ հորդորելով չխառնվել Հայաստանի ներքին գործերին, քանի որ Հայաստանը սուվերեն պետություն է եւ ոչ ոք, այդ թվում Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերողը չի կարող ենթադրենք հորդորել ԿԸՀ-ի կազմի փոփոխություն: Հասկանալի է, որ Սվիտալսկու եւ Վոլոդինի հայտարարություններում սարերի ու ձորերի տարբերություն կա, նույնպիսին է նաեւ հայաստանյան գործիչների արձագանքը երկու  դեպքում:Հիմա, երբ ռուսական կողմի պահանջը կամ վերջնագիրը հստակ է, պաշտոնական Երևանը ստիպված է  պատասխան քայլ անելու:Որը կլինի այդ քայլը դժվար է ասել: Հատկապես, որ Սերժ Սարգսյանը երեկվա հարցազրույցում հայ-ռուսական այսօրվա հարաբերությունները կրծքով պաշտպանում էր քննադատներից եւ վտանգավոր համարում ռազմավարական ռաշնակցից հրաժարումը: Այնպես որ Մոսկվայի այսօրվա վերջնագրին Հայաստանի իշխանությունը արձագանքելու է ցուցադրական շոուներով, ինչպես լինում է սովորաբար, օրինակ մի քանի տարի առաջ, երբ կիսելյովները եկան ու նույնը հարցը հայաստանում բարձրացրեցին, հայկական կողմի վրդովմունքը տեղ հասցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա հայերենով շփվեց ռուս գործընկերների հետ՝ իբրեւ սանկցիա կատարվածի, հետո ամեն ինչ մոռացվեց: Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս ամենից շատը հուզում է, որ Ռուսաստանը սպառազինում Հայաստանի թշնանի Ադրբեջանին, բայց նույնիսկ այդ հարցում իշխանությունը հասարակության ընդվզման միջոցով դիմադրության շարժում չի նախաձեռնում: Անի Սահակյան

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am