Արյուն տեսած տղա է. ազատամարտիկ Կարինեն հացադուլ հայտարարած Աղասիի մասին

«Ազիզ տղա է «Տիգրան Մեծ»-ի Աղասը: Ճիշտ է, ես ՀԱԲ-ից եմ, բայց իրար հետ մարտական ճանապարհ ենք անցել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով փետրվարի 15-ից հացադուլ հայտարարած ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանին,  ասաց ազատամարտիկ Կարինե Մինասյանը: Կարինե Մինասյանի խոսքով` Աղասի Մարտիրոսյանը արյան ու ցավի շնորհիվ հաղթանակի հասած տեսակ է: «Ազատամարտիկները չեն կարող մոռանալ ընկերոջը: Մեր Ապարը ու Աղասը ընկերոջ համար հոգի տվող տղաներ են եղել: Իրենց տեռորիստ որակավորումը չի կարելի տալ:Մենք բոլորս տեռորիստ ենք, բայց թուրքի համար: Մենք մեր ազգի համար պաշտպան կարող ենք լինել միայն»,-ընդգծեց Կարինե Մինասյանը: Նշենք, որ Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված հանցավոր խմբի գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը, որը կալանքի տակ է երկու ամսից ավելի, հացադուլ է հայտարարել: Մեր զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Աղասի Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել փետրվարի 15-ից, նա գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ Աղասի Սերյոժայի Մարտիրոսյանը «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամն էր եւ ձերբակալությունից երկու օր առաջ Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել էր շքանշանով: Լուսինե Ղազարյան  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am