Հարցում․ Փաշինյանը ստում է․ քանի՞ տոկոսն է կողմ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը (video)

Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թուքրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը միանշանակ հավանություն է տվել հարցվածների 11,2 տոկոսը, ավելի շուտ հավանություն տալիս է 15,1 տոկոսը, ավելի շուտ՝ հավանություն չի տալիս 8,7 տոկոսը, բոլորովին հավանություն չի տալիս 59,3 տոկոսը։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Gallup International Association»-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։ Նա հիշեցրել է, որ նախորդ հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը դեմ էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։

«Ադրբեջանին Արցախում լարված իրավիճակի մեղավոր է համարել հարցվածների 43,8 տոկոսը, 27 տոկոսը համարել է, որ մեղավոր են Հայաստանի իշխանությունները, 14,1 տոկոսը մեղավոր է համարել ռուս խաղաղապահներին, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանություններին, 3,9 տոկոսը՝ Թուրքիային։ Հարցվածների 13 տոկոսը տվել է այլ պատասխաններ, եւս 11,2 տոկոսը հարցին դժվարացել է պատասխանել։ Հարցվածների 40,3 տոկոսը միանշանակ այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղ պայմանագիր՝ ի շահ Հայաստանի եւ Արցախի, ավելի շուտ՝ չեն կարող ստորագրել պատասխանն է տվել 16,9 տոկոսը»,- նշել է Նավասարդյանը։ Հարցումն իրականացվել է 2022թ. ապրիլին 1 002 հարցվողների շրջանում։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ ասել էր. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»։

դիտվել է 647 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am