Բա որ ՀՅԴ-ն «քցի»

ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցության մասին գաղտնազերծման առաջին իսկ պահից շատերին է հետաքրքրում, թե ՀՀԿ-ի ինչին է պետք մինչեւ վերջին խազը վարկաբեկված խորհրդարանի ամենափոքրաթիվ խմբակցության հետ համագործակցությունը: Երբ որոշակի դարձան զիջելիք պաշտոններն ու դրանց թիվը,  կատարվելիքը աբսուրդի հասավ: Բայց քաղաքական վերջին իրադարձություններից ու Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո հասկանալի դարձավ, որ հին ընկերների հետ համագործակցությունը Սերժ Սարգսյանին հարկավոր է նախեւառաջ ընդդիմադիր ջլատված դաշտը վերջնականապես փոշիացնելու, ինչպես նաեւ ներթիմային որոշակի հարցեր լուծելու, մասնավորապես, իշխանության ըմբոստ թեւերի դեմ գործակցությունն իբրեւ մահակ կիրառելու նպատակներով: Այս ամենից բացի քաղաքագիտական շրջանակները հանդես եկան վերլուծություններով, որ արտաքին քաղաքական զարգացումների համատեքստում ապագա կոալիցիան եւս բխում է Հայաստանի իշխանությունների շահերից: Շահը` շահ, բայց կա նաեւ գրքի հակառակ կողմը. ի՞նչ երաշխիք, որ համագործակցության կես ճանապարհից ՀՅԴ-ն, այսպես ասած, չի <<քցի>> ՀՀԿ-ին: Իհարկե, դժվար է հավատալ, որ ՀՅԴ-ն կարող է այնքան ազատություն ստանալ, որպեսզի ինչ-որ պահի վերականգնի նախկին կապերը նախկին նախագահի հետ, ում իշխանության ժամանակ դաշնակցականները ապահովություն և հույսեր վերագտան: Խոսքը դաշնակցությանը բնորոշ մանր-մունր քցոցիի մասին է, որը վարկաբեկման գործընթաց է կոչվում: Բանակցությունների հենց սկզբից ՀՅԴ-ականները հրապարակավ սկսեցին վարկաբեկել ու մեղադրանքներ ներկայացնել ՀՀԿ-ին, միայն թե կարողանա նրանից ավելին կորզել: Հենց այդ պատճառով էլ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ամենաանհարմար պահին հայտարարեց, թե իշխող ուժը վարկաբեկված է, ասել է թե՝ անկման եզրին ու միայն փրկիչ հրեշտակ դաշնակներն են, որ կարող են գալ ու փրկել Հանրապետականի վարկը: Այս իմաստով Ռուստամյանն էլ ավելի հեռուն գնաց ՝ հավելելով, որ իրենք էլ հեղինակազրկվում են իշխող ուժի հետ համագործակցելով: Այլ կերպ ասած՝ մեծ զոհաբերումների են գնում, իսկ ամեն զոհաբերում իր գինն ունի: Երկրորդ փոքրիկ <<ուրացումը>> եղավ օրեր առաջ, կրկին Ռուստամյանի կողմից: Բանակցությունները դեռ ավարտին չհասցրած, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ Ռռուստամյանը հարցազրույց տվեց ու հաստատեց ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Դաշնակցության երեք նախարարների մասին մամուլի տեղեկությունները. Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի, իսկ Լևոն Մկրտչյանը՝ կրթության ու գիտության: Արմեն Ռուստամյանը հաստատել է նաև, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կնքելու է քաղաքական երկարատև համագործակցության համաձայնություն: Մինչդեռ մի քանի ժամ անց ԳՄ նիստից հետո Շարմազանովը հայտարարեց, որ դեռ բանակցությունները շարունակվում են, այդ պատճառով էլ ինքը չխոսեց ՀՅԴ-ին տրվելիք պաշտոնների մասին: Ստացվեց, որ մինչեւ Սերժ Սարգսյանի ու կուսակիցների վերջնական քննարկումը իրենց արդեն ասվել է, թե ինչ տրվելու, ասել է թե՝ՀՀ նախագահը դաշնակներին ավելի է արժեւորել, հաշվի նստել, քան կուսակիցներին… Այն, որ մի կաթսայի մեջ երկու գլուխ չի եփվի, սա արդեն հստակ է: Պարզ չէ միայն, թե նման իրավիճակում որքան երկար կտևի կոալիցիան: Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am