Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չի ստացվել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Մոտ հինգ ժամ տևած բանակցություններից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կարևորվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
Շառլ Միշելի հայտարարության մեջ որևէ բառ չկա Արցախի խնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կոնֆլիկտի կարգավորման ու համանախագահ երկրների դերակատարման մասին։ Ե՛վ Միշելի կողմից, և՛ ՀՀկառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Նշվում է, որ այդ հանձնաժողովն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ավելի ուշ՝ կառավարության նիստի ժամանակ, ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը Ալիևի հետ քննարկել է նաև Ադրբեջանի 5-կետանոց առաջարկներին ի պատասխան հայկական կողմի առաջարկած հավելյալ կետերի հարցը, որոնք պետք է ամբողջացնեն խաղաղության օրակարգը։ Դրանց թվում Փաշինյանը հիշատակել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման հարցերը: Ըստ Փաշինյանի՝ այս գործընթացում էական է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը, և հայկական կողմը պիտի շարունակի աշխատել այդ ուղղությամբ:

 <<Բնականաբար, քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ: Ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում>>,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի այս արտահայտություններում ըստ էության գրեթե բաց տեքստով մեղադրանք կար՝ ուղղված ռուսական կողմին։ Նման հայտարարության հնչեցումը բրյուսելյան հանդիպման բովանդակությունը ներկայացնելու համատեքստում, մեղմ ասած, գործընկերային չէ։ Դառնալով Ալիևի հետ բանակցություննեերին՝ Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով։ <<Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ: Քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ>>,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով պետք է արձանագրել, որ Ալիևի և Փաշինյանի խոսակցությունը չի ստացվել անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանն ընդունել է ի գիտություն Ալիևի այն պահանջը, թե իբր այժմ Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան։ Փաշինյանի համարձակությունը թերևս չի հերքում մինչև վերջ անկեղծանալու, թե ինչ պահանջներ ունի Ալիևը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանը հող է պատրաստում նոր զիջումների համար, և դրանք այս անգամ լինելու են ՀՀ պետական ինքնիշխան տարածքների հաշվին։ Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանի բացումը դա է պահանջում։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4926 անգամ
Լրահոս
Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ» Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար Իսրայելը հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական նավերին հարվածելու մասին Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր Իսրայելը մի կոճակ կարող էր սեղմել ու Հայաստանը ոչնչացնել․ ո՞նց եք նման բան թույլ տալիս․ Արշակ Կարապետյան (video) Պատասխան եք տալու, «փսլնքոտնե՛ր»․ Բագրատ Սրբազանին եք պատասխան տալու․ Խաչիկ Մանուկյան (video) Սա ի՞նչ սարսափ է Սրբուհի Գալյա՛ն, դու ի՞նչ իրավունքով ես սպառնում մարդկանց․ Նարինե Դիլբարյան (video) «Ու՞մ եք խաբում՝ Նիկոլը և Աննան բաժանվել են, որ չընտրվի, ունեցվածքը պահեն, միասին փախնեն երկրից» (video) Հենց հիմա հատիկ-հատիկ թվարկում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը զրոյից ինչ է ստեղծել. Մեսրոպ Եսայան (video) «Նիկոլը վախեցած զանգելու է Ալիևին, խնդրի՝ մի քանի զենք ցույց տա, խաբի ժողովրդին»․ Անժելա Թովմասյան (video) «Դուք ձեր հոդվածներով ձեր օրոք կդատվեիք»․ Փաշինյանի անկանոն վիճակն ու արձագանքը (video) «Շտապ. Ի՞նչ է արել Նիկոլն իր թիմի հետ մեկ տոննա կոկայինը» (video) Իր թիմակցի ու կնոջ աշխատավարձի հարցից Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am