Բրյուսելյան բանակցությունների կուլիսային արդյունքները. Փաշինյանը Ալիևի «ղազն» է

Բրյուսելում Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան–Ալիև բանակցություններն ամբողջությամբ անցել են ադրբեջանական օրակարգով։ Այդ մասին են վկայում բանակցությունների արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրությունները։

Հաղորդագրությւոններում որևէ խոսք չկա Արցախի մասին, որևէ խոսք չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության մասին, որևէ խոսք չկա Արցախում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, որևէ խոսք չկա Արցախում հումանիտար աղետի, մասնավորապես՝ գազամատակարարման խոչընդոտման մասին։

Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են աշխատանքներ սկսել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքման շուրջ, ինչպես նաև իրականացնել սահմանագծում ու սահմանազատում։

Հիմա արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, թե ինչու էր բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգն ուռճացնում Նիկոլ Փաշինյանը։ Նա գիտեր, որ ադրբեջանական օրակարգն է սպասերկելու և Բրյուսելում համաձայնելու է Ալիևի բոլոր պահանջներին։ Գիտեր ու դրա համար էլ ուռճացնում էր պատերազմի վտանգը, որպեսզի հետո արդարացնի իր զիջումները «Պատերազմ եմ կանխել ու կյանքեր եմ փրկել» էժանագին դեմագոգիայի միջոցով։

Նկատենք, որ բացի հրապարակվածից, բրյուսելյան բանակցությունները ևս մի քանի արդյունքներ են արձանագրել, որոնք կրկին ձեռնտու են Ադրբեջանին։

Ինչպես հայտնի է, Թուրքիան ու Ադրբեջանը բազմիցս պնդել են, որ Հայաստանը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ։ Նկատի ունեին՝ Ռուսաստանի դերի նվազեցումն ու հետագայում զրոյացումը։ Բրյուսելում այդ ուղղությամբ հսկայական քայլեր արվեցին։

Ռուսաստանին հայ–ադրբեջանական գործընթացից ու հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու հարցում 100 տոկոսով համընկնում եմ կոլեկտիվ Արևմուտքի, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Այդ շահերին համահունչ է դարձել նաև Նիկոլ Փաշինյանի անձնական շահը, որը հույս ունի, որ թուրք–ադրբեջանական օրակարգը սպասերկելով՝ կկարողանա պահել աթոռը։ Դա է պատճառը, որ Փաշինյանը համաձայնել է Ալիևի հետ ուղիղ բանակցություններ վարելու Էրդողանի ու Ալիևի պահանջներին։ Շարլ Միշելն էլ իր հերթին նպաստել է այդ ուղիղ բանակցություններին՝ ՌԴ–ի դերակատարման նվազեցման նպատակով։

Մյուս արդյունքը որի մասին լռում է պաշտոնական հաղորդագրությունը՝ սահմանազատման ու սահնամագծման աշխատանքների իրականացումն է ադրբեջանական սցենարով։

Ամիսներ առաջ Փաշինյանն առաջարկել էր զորքերի հայելային հետքաշում, միջազգային ուժերի տեղակայում ու միայն այդ պայմաններում սահմանագծման, սահմանազատման աշխատանքների իրականացում։ Դա մերժվել է, բայց նիկոլենք լռում են դրա մասին։ Սահմանների հստակեցման ադրբեջանական մոդելը նշանակում է, որ մեր թշնամի պետության զորքը մնալու է իր գրաված տեղերում՝ Հայաստանի տարածքում ու հաստատ դուրս չի գալու այդտեղից։ Էլ չխոսած՝ առաջ գալու մասին։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ադրբեջանական բոլոր պայմաններին ու մեր երկիրը տանում է նոր պարտության։ Նա Ալիևի «ղազն» է ու պարբերաբար ղազագրեր է ստորագրում։ Հետևաբար՝ Նիկոլին քաղաքական բոլոր միջոցներով հեռացնելը ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու և հայաստանակենտրոն քաղաքական ուժերի թիվ մեկ գործն է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am