Ոչ հարիր թվեր ու ցուցանիշներ հաջորդ անգամ չհնչեցնենք. Սերժ Սարգսյան

Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է, եւ ուղղակի անհրաժեշտություն է այդ երկրի հետ մեր հարաբերությունների, առաջին հերթին՝ տնտեսական հարաբերությունների խորացումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանին Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման եւ խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Ընդգծելով, որ Հայաստանը եւ Հնդկաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը այդ հոբելյանը լավ առիթ է համարել ի մի բերելու ձեռքբերումները եւ նախանշելու հայ-հնդկական հարաբերությունների` հատկապես դրանց տնտեսական բաղադրիչի ընդլայնման հնարավորությունները: Նախագահի համոզմամբ, դրա համար առկա են բոլոր նախադրյալները, քանի որ անցած տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները վերածել միջպետական ջերմ եւ գործընկերային հարաբերությունների: «Չնայած հաստատված հայ-հնդկական բարձր մակարդակի հարաբերություններին, իսկ այդ հարաբերությունները հիմնված են ամուր պատմական կապերի եւ ավանդույթների վրա, այնուհանդերձ, կարծում եմ, որ մենք այդ հարաբերությունների ներուժը դեռ չենք կարողացել լավագույնս իրացնել: Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է, եւ ուղղակի անհրաժեշտություն է այդ երկրի հետ մեր հարաբերությունների, առաջին հերթին՝ տնտեսական հարաբերությունների խորացումը: Իհարկե, այդ գործում շատ մեծ կարեւորություն ունի Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի օրակարգը, անշուշտ, պետք է թարմացնել նոր եւ թիրախային հարցերով, որոնք պետք է լինեն բազմազան՝ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից մինչեւ գյուղատնտեսության ոլորտ, ադամանդագործություն, զբոսաշրջություն: Ունենք լավ օրինակներ, եւ այստեղ հատկապես ուզում եմ նշել Երեւանի պետական համալսարանում գործող հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, որը շատ մեծ աշխատանք է կատարում: Կարեւորում ենք նաեւ Հայաստանի մարզերում դպրոցների միջեւ համակարգչային ցանցի ստեղծման հարցում Հնդկաստանի աջակցությամբ եւ ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ համատեղ կրթական ծրագրերի ներդրումը: Տավուշում եւ Վայոց ձորում կատարված աշխատանքը եւ այնտեղ եղած սարքավորումների միացումը այս կենտրոնին, իհարկե, այդ երկու մարզերի համար կունենան շատ էական նշանակություն: Ընդհանրապես, այս ոլորտում Հնդկաստանում հսկայական աշխատանք է կատարվել, նրանք շատ մեծ փորձ ունեն եւ զգալի կարողություններ, ուստի հաշվի առնելով այս ոլորտում մեր երկրում առկա ներուժը, այստեղ համագործակցությունը, անշուշտ, պետք է շատ ավելի ինտենսիվ լինի: Ուզում եմ նաեւ օրինակ բերել մեր համագործակցությունը կրթության, գիտության ոլորտում: Շատերին է հայտնի, որ այսօր Հայաստանում ուսանում են հազարից ավելի հնդիկ ուսանողներ, որոնք մասնագիտություն են ձեռք բերում եւ, բնականաբար, զուգահեռ ծանոթանում են մեր մշակույթին, պատմությանը, այնուհետեւ վերադառնալով իրենց հայրենիք՝ համալրում են մեր բարեկամների շարքը: Սա շատ կարեւոր հանգամանք է, եւ այս ուղղությամբ եւս մենք հսկայական հնարավորություններ ունենք զարգացնելու համագործակցությունը: Ես վերջերս եղել եմ Երեւանի պետական բժշկական համալսարանում, ծանոթացել եմ նրանց ծրագրերին՝ նրանք եւս պատրաստ են իրենց կողմից ջանք ներդնելու, որպեսզի այստեղ ուսանողների թիվն ավելանա, ընդհանրապես համագործակցությունը եւ՛ առողջապահության, եւ՛ կրթության ոլորտներում ընդլայնվի: Կարծում եմ, որ մենք ունենք շատ մեծ հնարավորություններ համագործակցելու ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, եւ պետք է շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ: Շատ մեծ հնարավորություն կա համագործակցելու դեղագործության ոլորտում, որտեղ Հնդկաստանը մեծ հաջողություններ ունի՝ նրանք խոշոր մատակարար են, եւ այստեղ մեր հնարավորությունները պետք է ի ցույց դնենք, որպեսզի կարողանանք նրանց ներգրավել հայաստանյան շուկա: Անշուշտ, մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Որքան տեղյակ եմ մենք ունենք աշխատանքային խումբ, եւ անցած տարիներին եղել են փոխայցելություններ: Այստեղ եւս համագործակցությունը, ընդ որում` նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի հետ կապված, կարող է մեզ համար արդյունավետ լինել: Անպայման պետք է զգալի աշխատանք տանենք զբոսաշրջության զարգացման գործում: Հսկայական բնակչություն ունեցող այդ երկիրը զբոսաշրջության ոլորտում եւս մեծ ներուժ ունի: Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեր զեկույցում ավելի հանգամանալից անդրադարձեք այս հարցերին: Մենք որոշակիություն պետք է ունենանք՝ կոնկրետ որ ոլորտում ինչ պետք է անենք, որպեսզի այսօրվա մեր հարաբերություններին ոչ հարիր թվերն ու ցուցանիշները հաջորդ անգամ չհնչեցնենք, նկատի ունեմ՝ առեւտրաշրջանառության ոլորտում, որտեղ ներուժը շատ մեծ է»,-ասել է Հանրապետության Նախագահը: Դեսպան Մարտիրոսյանի զեկույցի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, որոնք կներառվեն նաեւ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am