Կարգապահական վարույթ՝ «Սասնա ծռերի» երկու փաստաբանների նկատմամբ

Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը: ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողություններն, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ: Ըստ ոստիկանության՝ փաստաբանի նմանօրինակ գործելաոճն ուղղակիորեն վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ: ՀՀ ոստիկանության դիմումով մեջբերված է փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայանին 28.06.2017թ. տրված՝ «Վարչախումբն ամեն ինչ անում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը դռնփակ անցկացնելու համար. փաստաբան» վերտառությամբ հարցազրույցի տեքստը: ՀՀ ոստիկանության դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 17.07.2017թ. 195-Ա/ԿԳ-17048 որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում) փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներով: Որոշմամբ փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցազրույցի տեքստում իրավական քննադատական խոսքերից բացի, հրապարակվել են նաև որոշակի արտահայտություններ, որոնք փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից կատարված լինելը հաստատվելու դեպքում առերևույթ կարող են՝ 1) հանգեցնել փաստաբան Մուշեղ Շուշանյանի նույնացմանն իր վստահորդի հետ, ինչը կարող է պարունակել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի խախտման հատկանիշներ, և 2) կասկածի տակ դնել փաստաբանի մասնագիտության հեղինակությունը, ինչը կարող է պարունակել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ՝ ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից: Կանոնագրքի 2.2.2 ենթակետի համաձայն՝ փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն): Կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը: Որոշմամբ ներկայացվել են նաև արդարադատության իրականացման գործում փաստաբանի՝ որպես հանրության և դատարանների միջև միջնորդի կոչմանը վերաբերող միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (CCBE) կողմից հաստատված եվրոպական իրավական մասնագիտության հիմնական սկզբունքների վերաբերյալ կոմենտարներում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կասադո Կոկան ընդդեմ Իսպանիայի գործով նախադեպային վճռով արձանագրված սկզբունքները: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը զանգվածային լրատվամիջոցով կատարել է հրապարակում, որով դուրս է եկել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից։ Մասնավորապես, նշվել է, որ փաստաբանը փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին` անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը, իրեն վերապահելով քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորություններ՝ քրեաիրավական որակման է ենթարկել ոստիկանության ծառայողների գործողությունները, որոշակի տեղեկություններ է հայտնել իր պաշտպանյալից սպասվող հակահարվածի մասին: Փաստաբան Արայիկ Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում 29.06.2017թ. հրապարակել էր «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի խոշտանգման մասին» կարգավիճակը (ստատուսը), որին հղում կատարելով www.mamul.am լրատվական կայքը կատարել էր ««Միայնակ Գայլն ընդունում է ռեժիմի մարտահրավերը». պաշտպանի հայտարարությունը» հրապարակումը: ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 17.07.2017 թվականի 196-Ա/ԿԳ-17049 որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում) փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներով: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ՝ ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից: Կանոնագրքի 2.2.2 ենթակետի համաձայն՝ փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն): Կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը: Որոշմամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ www.mamul.am կայքում Արայիկ Պապիկյանի անունից կատարված հրապարակման մեջ, բացի իրավական քննադատական խոսքերից առկա են նաև արտահայտություններ, որոնք փաստաբանի կողմից կատարված լինելը հաստատվելու դեպքում առերևույթ կարող են՝ 1) հանգեցնել փաստաբան Արայիկ Պապիկյանի նույնացմանն իր վստահորդի հետ, ինչը կարող է պարունակել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հատկանիշներ, և 2) կասկածի տակ դնել փաստաբանի մասնագիտության հեղինակությունը, ինչը կարող է պարունակել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներ: Որոշմամբ ներկայացվել են նաև արդարադատության իրականացման գործում փաստաբանի՝ որպես հանրության և դատարանների միջև միջնորդի կոչմանը վերաբերող միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (CCBE) կողմից հաստատված եվրոպական իրավական մասնագիտության հիմնական սկզբունքների վերաբերյալ կոմենտարներում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կասադո Կոկան ընդդեմ Իսպանիայի գործով նախադեպային վճռով արձանագրված սկզբունքները: Հ.Գ. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվում է ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՎԱՐՔԱԳԾԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ: Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում’ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am