Փաստաբանների պալատը որոշել է դիմել Վլադիմիր Գասպարյանին

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանը, դիմելով ՀՀ փաստաբանների պալատ փաստաբան Արա Ղարագյոզյանի վարքագծի վերաբերյալ, հայտնել էր, որ Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով 2017 թվականի հունիսի 28-ին դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա.Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը: Փաստաբանների պալատը, քննարկելով դատարանի դիմումը, գտել է, որ փաստաբան Արա Ղարագյոզյանի վարքագծում չկա Փաստաբանի վարքագծի կանոնագրքի առերևույթ խախտում: Ըստ ՓՊ որոշման՝ վերլուծվել է երկու տարբերակ: Առաջին տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը չի ստացել իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա չի կարող խոսք գնալ փաստաբանի վարքագծի մասին, իսկ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի վարքագիծը դուրս է ՀՀ փաստաբանների պալատի իրավական տեսադաշտից և չի կարող քննարկման առարկա դառնալ: Երկրորդ տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը ստացել է իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա ակնհայտ է, որ՝ – չկա որևէ կոնկրետ ապացույց, որից կարելի էր առերևույթ հետևություն կատարել, որ փաստաբան Արա Ղարագյոզյանն իմացել է այդ թղթի բովանդակության մասին. – ձեռագիր գրառումներով թուղթը ոստիկանի կողմից առգրավվել է փաստաբանից’ ի խախտումն փաստաբանի գործունեության երաշխիքների: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ’ զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը: ՀՀ փաստաբանների պալատը գտել է, որ ոստիկանը կաշկանդված է օրինականության և կամայականության արգելքի սկզբունքներով («Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված), հետևաբար իրավունք չուներ փաստաբանի մոտից առգրավել (հարկադրաբար վերցնել) տեղեկատվական բնույթի որևէ նյութ: Ոստիկանը նյութը հարկադրաբար վերցնելիս որևէ կերպ չէր կարող տեղյակ լինել դրա բովանդակությանը, հետևաբար և իրավաբանական օգնության վերաբերելիությանը: Ոստիկանը նման գործողությամբ փաստացի հնարավորություն կունենար ծանոթանալ նույնիսկ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը՝ ուղղակիորեն վնաս հասցնելով պաշտպանի և ամբաստանյալի շահերին: ՀՀ փաստաբանների պալատը գտել է, որ փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել, իսկ դրանց առգրավումը բոլոր դեպքերում պետք է անօրինական համարվի նույնիսկ այն դեպքում, երբ հետագայում պարզվի, որ առգրավված նյութն իրավաբանական օգնությանը չի վերաբերում: Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ փաստաբանների պալատի նախագահը որոշել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժել և դիմել ՀՀ ոստիկանության պետին՝ փաստաբան Արա Ղարագյոզյանից ձեռագիր գրառումներով թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը քննարկելու համար:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am