Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասել է, որ գնալու է դավաճանության

 

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել երեք օր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարության վերաբերյալ, << որպեսզի թե՛ հայաստանյան, եւ թե՛ միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի>>: ՀՀ կառավարության ղեկավարի կողմից արձանագրում է արվել, որ ադրբեջանական կողմը ահաբեկչությունների է դիմում և ոտնահարում է արցախահայության իրավունքները։ Նա նաև անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեմային՝ նշելով, թե մարտի 10-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 5 կետանոց առաջարկներում իրենց համար անընդունելի ոչինչ չկա։ Փաշինյանը մեջբերելով Արարատ Միրզոյանի խոսքը՝ նշել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցված պատասխանում հայկական կողմը լրացում է կատերել առաջարկված օրակարգում և  պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին։

<< Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլեւս լուծված է: Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարեւոր հարցի. իսկ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա >>,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ավելացրել, թե Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն։ Արցախի հարցի փակման գործողությունը, ըստ Փաշինյանի՝ մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի: <<Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից, այդպիսով հարցը փակված համարելու համար>>,- ասել է նա և ավելացրել, որ Ադրբեջանը վարում է Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականություն։
Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: <<Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ եւ այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:
Մենք ցավով ենք արձանագրում սա եւ այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է:
Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար>>,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև խոստավանել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարման նպատակով հայկական կողմը պարտավորվել է վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային եւ այլ հսկողություններ: Փաշինյանն ասել է, որ չկա որևէ երաշխիք, որ Հայաստանի կողմից նոր ճանապարհի և երկաթուղու կառուցումից հետո Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: << Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները եւ Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար>>,- ասել է Փաշինյանը։

Նման արձանագրումներից հետո Նիկոլ Փաշինյանն առնվազն պետք է հայտարարեր, որ խաղաղության օրակարգը տապալված է՝ Ադրբեջանի հակահայ գործողությունների պատճառով։ Բայց Փաշինյանը նման բան չի արել։ Ավելին խոսքի ավարտի կրկին անգամ կրկնել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր:

Իր ելույթում նա ըստ էության հայ ժողովրդին նախապատրաստել է իր կողմից ստորագրվելիք խաղաղության պայմանագրի հայատյաց կետերին, թերևս որ իրեն հետագայում չասեն՝ դավաճան։
Նա ի սկզբանե ասում է, որ գնալու է դավաճանության։ Եթե այսքանից հետո նա դեռևս շարունակում է պահպանել ՀՀ անունից ինչ-որ թուղթ ստարագրելու իրավունքը, կնշանակի հայ ժողովուրդը նրան տվել է նման լիազորություն։

Մի պարզ նկատառում ևս․ ի՞նչ երաշխիք կա, որ խաղաղության պայմանագրի կետերը Ադրբեջանը պահպանելու է։

Հայկ Դավթյան

դիտվել է 4600 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am