Ադրբեջանի նախագահի ընտանիքը զենք է մատակարարում Ասադի թշնամիներին

«Փաստ» օրաթերթը գրում է. Ռուսական Regnum գործակալությունն անդրադարձել է բուլղարական «Տրուդ» թերթի վերջին սենսացիոն բացահայտմանը, որը վերաբերում էր ահաբեկչական խմբավորումների համար Բալկանների տարածքով դեպի Մերձավոր արևելք ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության միջոցով զենքի փոխադրմանը: «Մերձավորարևելյան ահաբեկիչներին զենք մատակարարելուն Բուլղարիայի մասնակցության մասին առաջին անգամ լրագրող Դիլյանա Գայթանջիևան բացահայտել և տեղեկություն էր տպագրել նույն թերթի անցած տարվա դեկտեմբերի 12–ի համարում: Այդ հրապարակման հետքերով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրավիրել էր ճեպազրույց, որի ժամանակ հայտարարել էր, որ դեռ ԽՍՀՄ–ից փոխանցված ժամկետանց լիզենցիաների միջոցով Բուլղարիան ակտիվորեն զբաղվում է զենքի անպօրինի իրացմամբ: Մերձավոր արևելք զենքի մատակարարումների շնորհիվ Բուլղարիայի ռազմական արդյունաբերությունը դրսևորում է աճի ուղղակի ֆանտաստիկ տեմպեր: Զենքի հիմնական արտադրողներից Վազովի մեքենաշինական գործարանը (VMZ) մինչև 2014 թ. գտնվել է սնանկացման եզրին՝ պատվերների բացակայության և մատակարարներին ավելի քան 60 մլն դոլար պարտքի պատճառով: Ապարդյուն կերպով կառավարությունը փորձում էր այն վաճառել: Ձեռնարկությունում պարբերաբար տեղի էին ունենում գործադուլներ կապված աշխատավարձերի ուշացումների հետ: VMZ–ն արտադրում է խորհրդային ու ռուսական զենքի լայն տեսականի՝ հակատանկային նռնականետերից մինչև «Град» համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար նախատեսված ռեակտիվ արկեր: 2015 թ. գործարանն սկսել է իր արտադրանքը վաճառել ամերիկյան Orbital ATK 7 և Chemring ընկերություններին, որոնք Պենտագոնի ծրագրերով ՆԱՏՕ–ի համար ոչ ստանդարտ սպառազինություն են գնել՝ ԱՄՆ–ի դաշնակիցներին մատակարարելու նպատակով, այդ թվում՝ Սիրիայի չափավոր ընդդիմությանը՝ Սաուդյան Արաբիայի միջոցով: 2016 թ. արդյունքներով եկամուտի աճը կազմել է 400%: Սակայն Մերձավոր արևելք զենքի մատակարարումներով զբաղվում է ոչ միայն VMZ–ը, այլև բուլղարական այնպիսի պաշտպանական ընկերություններ, ինչպիսիք են Samel 90–ը, Arsenal JSco.–ն, ARMAR Corp.–ը, Arcus–ը և Kintex–ը: Իսկ Դիլյանա Գայթանջիևայի վերջին՝ հուլիսի 4–ին լույս տեսած հոդվածի հակիրճ բովանդակությունը հետևյալն է՝ Սաուդյան Արաբիան ու Պենտագոնի հետ կապեր ունեցող ռազմական ընկերությունները ֆինանսավորել են խորհրդային հին զենքերի գնումները Սերբիայում, Ռումինիայում, Բոսնիայում, Չեխիայում, Բուլղարիայում և Արևելյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում՝ իբր թե Աֆղանստանի ու Իրաքի ուժային կառույցների համար: Լոգիստիկ խոշոր կենտրոններից մեկը եղել է Ադրբեջանը: Զենքը փոխադրվել է քաղաքացիական ինքնաթիռներով դիվանագիտական կարգավիճակով, ինչը թույլ է տվել խուսափել բեռների ստուգումներից: Բուլղարիայում զենքի հիմնական մատակարարներից մեկը եղել է VMZ–ն: Իսկ Silk Way Airlines ավիաընկերության հիմնական հաճախորդներից մեկը եղել է ԱՄՆ Հատուկ գործողությունների հրամանատարությունը (USSOCOM): Սաուդյան Արաբիայի պատվիրած զենքը տեղափոխվել է Ջեդա և Էր Ռիադ, այնտեղից էլ Սիրիա կամ Յեմեն: Բացի Սաուդյան Արաբիայից ու ԱՄՆ–ից, զենքի մատակարարումները վճարել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները: Ապրիլին Silk Way Airlines–ը բուլղարական Բուրգասից Աբու Դաբի է տեղափոխել մոտ 11 տոննա PG7 տեսակի ձեռքի նռնականետ: Սաուդյան Արաբիան վճարել է նաև զենքի մատակարարումները Հյուսիսային Սուդան և Կոնգո: Հոդվածում տեղ են գտել նաև փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ներկայում Silk Way Airlines–ը զենք է մատակարարում սիրիացի քրդերին: Այստեղ հոդվածի հեղինակը ուղղակի ակնարկ է անում այն մասին, որ Իլհամ Ալիևը էթնիկ քուրդ է: Մի քանի տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակվել էր լրագրողական մի հետաքննություն: Հայտնվում էր, որ Silk Way Airlines–ը մտնում է Silk Way Holding–ի կազմում, որն այնքան ընդգրկուն է, որ նույնիսկ ներառում է սեփական բանկ՝ Silkwaybank–ը: Իսկ բանկն այդ ունի երեք հիմնադիր: Առաջինը Silk Way Airlines–ն է: Երկրորդը՝ Ալիևա Արզու Իլհամ կզին: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Հասիմովը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ դա նախագահ Ալիևի դուստրն է. «Նախագահի դուստրը Ադրբեջանի քաղաքացի է: Նրա տարիքը իրավունք և հնարավորություն է տալիս զբաղվել բիզնեսով»: Երրորդ հիմնադիրը Գամզաևա Զարիաֆա Քամիլն է: Հնարավոր է՝ նա AZAL պետական կոնցեռնի ղեկավար Ջահանգիր Աքսերովի կինն է: Դիլյանա Գայթանջիևայի հետաքննությունը դժվար թե խափանի Բուլղարիայի, Ադրբեջանի և մյուս մասնակիցների՝ Մերձավոր արևելք զենք մատակարարելու բիզնեսը: Սակայն այդ մատակարարումների հասցեատերերը կդառնան պրոամերիկյան խմբավորումները, ինչը կարող է լրջորեն փոխել ուժերի հավասարակշռությունը ռազմական գործողությունների թատերաբերում»,– եզրակացնում է Realpolitik ակադեմիայի ղեկավար, Ռազմական գիտությունների ակադեմիայի փորձագետ Վլադիմիր Պրոխվատիլովը: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am